Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանի` ադրբեջանական տարածքում հայտնվելը հանելուկային է ընտանիքի համար:

Մեր զրույցում նման կարծիք հայտնեց Ղազարյանի մոտ բարեկամը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կիրակի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ կանխել են ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձը։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմից կան կորուստներ, իսկ 1984 թ. ծնված զինծառայող Կարեն Ղազարյանը գերեվարվել է։

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։ «Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, որ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Ըստ Ահարոնյանի՝ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են:

Ստորեւ ներկայացնում ենք գերեվարված Կարեն Ղազարյանի բարեկամի հետ մեր զրույցը.

- Ձեզ ի՞նչ տեղեկություններ են հայտնի, ինչպե՞ս է Կարեն Ղազարյանը հայտնվել ադրեբաջանական կողմում:

- Ադրբեջանական կողմի հայտնած տեղեկությունը դիվերսիայի մասով բացարձակ սուտ է, ինքը նման բան չի կարող անել երբեւէ: Իր կոնկրետ այդտեղ հայտնվելը ինձ համար հանելուկային է, չեմ կարող բացառել ոչ մի բան, միայն բացառում եմ այն, որ ինքը դիվերսանտ չէ, նա զինվորական չի եղել երբեւէ:

- Դեպքը, մասնավորապես ե՞րբ է տեղի ունեցել:

- Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, տան 2-րդ հարկից իջել է, մայրը հարցրել է՝ ո՞ւր ես գնում, պատասխանել է, որ ջուր է ուզում խմել, այդքան բան: Թե դրանից հետո է ինքը դուրս եկել, չենք կարող ասել:

- Ինչպե՞ս կարող էր, ըստ ձեզ, հայտնվել ադրեբաջանական կողմում:

- Բերդավանը սահմանամերձ գյուղ է, իրենց տունն այդ գյուղում ամենավերջին տունն է, այսինքն՝ սահմանին ավելի մոտ է, քան մնացած տները: Բոլորիս համար հանելուկային է, թե ինքը ինչպես կարող էր գնալ, որովհետեւ գնալը հեշտ չի, երկկողմանի ականապատված դաշտ է: Բնական է, որ շատ դժվարությամբ պետք է այդտեղ հայտնվեր, ես այդ կարծիքին եմ:

- Այսինքն՝ չեք բացառում, որ հակառակորդը կարող էր դիվերսիոն գործողություններ իրականացրած լինել:

- Տվյալ պահին չեմ կարող ո՛չ բացառել, ո՛չ որեւէ բան հաստատ ասել: 

- Կարեն Ղազարյանը ամուսնացա՞ծ է: Ընտանեկան խնդիրներ ունեցե՞լ է:

- Ոչ ամուսնացած չէ, քույր ունի, բժշկուհի է, ընտանիքի հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մայրը գյուղի դպրոցում երկար տարիներ աշխատում է որպես ուսուցչուհի: Շատ նորմալ ընտանիք է, որեւէ ընտանեկան խնդիր չի եղել նախկինում: Կարենը խնդիրներ է ունեցել 2013 թվականին, դրանից հետո բուժվել է, դեղորայք է ընդունել պարբերաբար:

- Իսկ դեպքի օրը ծնողները նրա վարքագծում որեւէ տարօրինակ բան նկատե՞լ են:

- Ո՛չ, ոչ, որեւէ տարօրինակ բան չի եղել:

- Իրավապահները ձեզ այցելե՞լ են, ի՞նչ տեղեկություններ կան այս պահին:

- Այո, ոստիկանության, ՊՆ աշխատակիցները այցելել են, իրենցից ինչ կախված էր, արել են:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը մեր զրույցում մեկնաբանելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքն ասաց, որ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հանձնագրի եւ աշխատելաոճի՝ կոնֆիդենցիալ երկկողմանի երկխոսության մեջ են ներգրավված պատկան մարմինների հետ:

«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկված անձանց՝ նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները վերահսկելու համար, նաեւ օգնելու, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ»,- մեր զրույցում ասաց Գոհար Տեր-Հակոբյանը: Մեր հարցին, թե Կարեն Ղազարյանին, ի վերջո ԿԽՄԿ-ից հանդիպե՞լ են, տեղյակ են արդյոք՝ նրա վրա բռնության հետքեր կան, թե՝ ոչ, խոսնակն ասաց, որ երկխոսության մանրամասները չեն բացահայտում, սակայն խոսքը տեսակցության հնարավորություն ստանալու մասին է, որը դեռ չեն ստացել:

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը սահմանամերձ գոտում մոլորված քաղաքացուն որպես դիվերսանտ է ներկայացնում: Այս պահին բացակայում է միայն Կարեն Ղազարյանի մասնակցությամբ շինծու տեսանյութն այն մասին, թե ինչպես է նա միայնակ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ իրականացրել եւ թե ինչպես է այդ նույն տեսնայութում Կարեն Ղազարյանը ադրբեջանցի հատուկ ջոկատայինների ներկայությամբ հարցազրույց տալիս: Ի դեպ, ադրբեջանական կողմի տարածած լուսանկարում Կարեն Ղազարյանը զինվորական համազգեստով չի եղել, ոչ էլ զինված: Բայց սա չի խանգարի Ադրբեջանին նոր «բեմադրություն» կազմակերպել:

Տպել
6475 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ