Եթե ես ունենայի հովանավորներ, արդեն իսկ կաշխատեի որպես դատավոր. թեկնածուն արձագանքում է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թեկնածու Լուսինե Հովհաննիսյանն անդրադարձել է մեր այն հրապարակմանը, որտեղ նշել էինք, որ նա 2016-2017 թվականներին երկու անգամ կտրվել է քննությունից եւ չի անցել հարցազրույցի փուլ:

Օրեր առաջ գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր հերթական նիստում կազմել եւ հաստատել է Վճռաբեկ դատարանում եւ Վերաքննիչ քրեական ու քաղաքացիական դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները։ ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ են ստացել 4-ը, որից 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, 1-ը՝ քրեական: Քրեական մասնագիտացմամբ ԲԴԽ-ի կողմից առավել ձայներ ստացած անձը Լուսինե Հովհաննիսյանն է: Մեր հրապարակման մեջ գրել էինք, որ Հովհաննիսյանը երկու անգամ կտրվել էր դատավորների որակավորման գրավոր քննությունից եւ մեկ անգամ չէր հաղթահարել հարցազրույցի փուլը եւ չէր կարողացել ընդունվել Արդարադատության ակադեմիա: Երեկ մեր զրույցում նա հերքեց իր քննությունից կտրվելու մասին տեղեկությունները:

- Տիկին Հովհաննիսյան, կպարզաբանե՞ք քանի անգամ եք կտրվել դատավորների որակավորման քննությունից:

- Եթե դուք մտնեք court.am, այդտեղ պահպանվել են 2016-2017 թվականի գրավոր քննությանը ներկայացված պահանջները, գնահատման չափորոշիչները, ինչպես նաեւ հավակնորդների գնահատականները: Գնահատման չափանիշներում կա նախադասություն այն մասին, որ առնվազն 40 միավոր պետք է հավակնորդը հավաքի, որպեսզի չկտրվի գրավոր քննությունից: Ես 2016 թվականին ստացել եմ 76 բալ եւ անցել եմ առաջին եռյակում, որից հետո անցել եմ հարցազրույցի փուլ: Դուք նշել եք, որ ես մեկ անգամ չեմ անցել հարցազրույց հպանցիկ ձեւով, այսինքն՝ չի նշվել, որ ես բարդագույն քննությունից ստացել եմ առավելագույն բալեր եւ հայտնվել եմ առաջին եռյակում: Խնդիրը նրանում է, որ ես հարցազրույցի փուլը ոչ թե չեմ անցել, այլ ստացել եմ Արդարադատության խորհրդի անդամների ձայների մեծամասնություն, սակայն եղել են հավակնորդներ, որոնք ստացել են ձայների բացարձակ մեծամասնություն...տեղի է ունեցել մրցակցություն, ոչ գրավոր փուլի քննությունից եմ կտրվել, ոչ էլ հարցազրույցից: Հաջորդ տարին ես հավաքել եմ 51.5 բալ եւ դա նույնպես կտրվել չի համարվել, պարզապես այլ թեկնածուները ստացել են առավել բալեր: Դա համարվել է ոչ թե կտրվել, այլ մրցույթում չհաղթած քանակ, այլ բան է, որ ես դա բողոքարկել եմ, որի արդյունքում բարձրացվել է ընդամենը մեկ բալ:

- Դուք օրեր առաջ ԲԴԽ-ի կողմից առավել ձայներ ստացաք, մյուս թեկնածուների շանսերն ինչպե՞ս եք գնահատում, գործող դատավորներ կան նաեւ, որոնք չեն անցել եւ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դուք ազդեցիկ հովանավոր ունեք նման արդյունք գրանցելու համար:

- Հովանավորի մասով ես որպես քրեագետ պետք է ասեմ, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է... նման արտահայտություններ հնչեցնելը, կարծում եմ, ճիշտ չէ, եթե ես ունենայի հովանավորներ, արդեն իսկ կաշխատեի որպես դատավոր: Մյուս հավակնորդների մասով ես կարող եմ ասել, որ շատ արժանի մարդիկ էին դիմել, որպեսզի դատական համակարգը համալրվի նաեւ գիտնական անդամներով, դա միջազգային պահանջ է: Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է 4 գիտնականներ, ինձ համար զարմանալի է, որ քաղաքացիական մասնագիտացման բնագավառում մրցույթն ավելի թեժ էր, այսինքն՝ դիմորդներն ավելի շատ էին, եւ դուք չեք անդրադարձել այն հարցին, որ 20-ից ավելի դատավորներ չեն հաղթահարել մրցույթի փուլն, ինչպես նախկինում ես չէի հաղթահարում:

- Դուք Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թեկնածո՞ւ եք, դատավոր լինելու դեպքում Վերաքննիչում ի՞նչ կփոխեիք, բազմիցս է խոսվել կոռուպցիայի, ոչ անաչառ ու օբյեկտիվ լինելու մասին:

- Ես 10 տարի աշխատել եմ բուհական համակարգում, կոռուպցիոն ռիսկերը բուհերում նույնպես շատ հնարավոր են եւ տարածված: Էդ մասով ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ հասարակությունը մտավախություն կարող է չունենալ. կոռուպցիան եւ դատական համակարգը, իմ խորին համոզմամբ, պետք է իրարից շատ հեռու լինեն: Ինչ կփոխեի Վերաքննիչում՝ դրա մասին վաղ է խոսելը, որովհետեւ դեռ կան ընթացակարգեր, չեմ ուզում ժամանակից առաջ անցնել:

- Դատական համակարգում հիմա կոռուպցիան ձեզ համար տեսանելի՞ է:

- Թույլ տվեք չպատասխանել, հիմա ես ողջունում եմ նոր իրողությունը եւ ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք ապրելու ենք նոր Հայաստանում եւ սա լոկ խոսքեր չեն:

Տպել
3372 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ