Այս գիշեր Գյումրիում մահացավ բարերար Հովհաննես Օյունջյանը

17/07/2018 schedule09:29

Բարեգործ եւ բարերար գիտակցական ողջ կյանքում: Գյումրու զարգացման համար իր կարողության հիմնական մասը ներդրած ամերիկահայ բարերար Հովհանենս Օյունջյանն այս գիշեր մահացավ: Բժիշկը օրեր առաջ Գյումրի էր եկել իր վերջին փափագը կյանքի կոչելու եւ հերթական բարեգործությունն անելու նպատակով: Իր կարողության վերջին բաժինը նա ներդրեց Գյումրիում ֆիլհարմոնիկ  դահլիճ կառուցելու համար: Չնայած ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին ինքնաթիռ նստել եւ հասնել Հայաստան, նա ընդդիմացել, պայքարել եւ ծանր առողջական վիճակում եկել էր Գյումրի, իր նպատակը կայնքի կոչելու համար, եւ որտեղ մինչեւ վերջին շունչը գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում նշվեց Հովաննես Օյունջյանի ծննդայն 98-ամյակը, նույն օրն էլ տեղի ունեցավ բժշկի երազած  ֆիլհարմոնիկ դահլիճի հիմնարկեքը: Այդ օրը Հովհաննես Օյունջյանը խոսել չէր կարողացել, սակայն ասելիքը փոխանցել էր գրավոր, որում մասնավորապես ասել էր.

«Հարգարժան պարոն քաղաքապետ, սիրելի երեխաներ, ուսուցիչներ, ծնողներ. ինչպես խոստացած էի «Աղավնի» արհեստի կենտրոնի բացումին, կուզեմ եւս մեկ շենք, բալետի թատրոն կառուցեմ Գյումրի քաղաքին մեջ, կուզեմ, որ այդ բեմին մեր երեխաները ցուցադրեն իրենց շնորհքը, կարողությունները, իրենց տաղանդը: Այո, այսօր իմ ծնդյան օրն է, սակայն ոչ մեկ բան կուզեմ ձեզմե: Հակառակը, ես կուզեմ ձեզի նվեր ընել նոր շենք կառուցելով նոր Հայաստանում: Կուզեմ ապրիլ այնքան, որ նոր բեմին վրա տեսնիմ երեխաներու պարը, անոնց ելույթը: Կեցցե Գյումրին, կեցցե մեր Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»:

Հովհաննես Օյունջյանը Գյումրիում մեծ սեր եւ հարգանք էր վայելում, Գյումրու Պատվավոր քաղաքացի էր: «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով 2000 թվականին կառուցվել է Հովհաննես Օյունջյանի ծնողների անունով կոչվող Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների  դպրոց-վարժարանը, 2016-ին նույն դպրոցի շարունակությամբ կառուցվել է «Վարդուհի» ավեստի դպրոցը: 2017 թվականին այդ դպրոցին կից շահագործվել է «Աղավնի» արհեստների դպրոցը: 2018-ի հուլիսի 13-ին էլ տրվեց  նոր համերգասրահի կառուցման մեկնարկը:

Տպել
1812 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ