Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել. Թորոսյանը բացահայտումների մասին

Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն խիստ անհրաժեշտ: Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա շատ կարեւոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե՛ լուսավորչական աշխատանքով, թե՛ խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարը օրեր առաջ այս թեմայի հետ կապված՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եւ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,- գրել էր նախարարը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի երեկվա բացահայտման հետ կապված հարցին Թորոսյանը պատասխանեց. «Նախկինում եւս եղել են նման բացահայտումներ, բայց զայրացնողն այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ: Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետեւ նույն ճակատագրին են արժանանալու»,- ասաց նախարարը:

Երեկ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

Տպել
2742 դիտում

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում

Երեւան վերադառնալուն պես վարչապետը բանակցություններ կսկսի ԱԺ ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու շուրջ

«Ժառանգություն»-ը շնորհավորում է բոլոր երեւանցիներին՝ 23 տարում առաջին օրինական ընտրությունների առթիվ

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին