Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար. Արսեն Թորոսյան

Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասաց, որ զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար ոչ ամբողջությամբ, ոչ էլ նույնիսկ մասամբ։

Առաջին անգամ չէ, որ զորակոչիկների մոտ այնպիսի առողջական խնդիրներ են հայտնաբերվում, որոնք կարելի էր հաղթահարել, եթե ժամանակին սկսեին բուժումը կամ վիրահատություն անեին։ Բայց ոչ բոլորն են կարող եւ ուզում վճարել դրա համար:

Նախարարը վստահ է, որ ավելի ճիշտ է նման օգնություն ցուցաբերել զորակոչից առաջ` 16-18 տարեկանում:

«Քթի միջնապատն ուղղելը կամ ատամները բուժելն ավելի լավ է անել զորակոչից առաջ, որպեսզի հետո զինվորին չտանեն հոսպիտալ»,- ասաց նախարարը` միաժամանակ ավելացնելով, որ բարոյական տեսանկյունից սխալ է պահանջել, որ դրա համար վճարեն զինվորների ընտանիքները:

Ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններին նախկինի նման կհետեւեն նաեւ զորակոչից հետո՝ զորամասերում։ Նախարարն ավելացրեց, որ նման հիվանդություններ բացահայտելու դեպքում զինվորն անհապաղ կզորացրվի:

Թորոսյանը նաեւ խոսեց այն մասին, որ Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ: Նա նշեց, որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության իր կոլեգաների հետ խոսել է զորակոչի շրջանում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին: Քննարկվել են նաեւ արդեն իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքը, որը փորձարկման է դրվել Նոր Նորքի զինկոմիսարիատում:

«Այդ ծրագիրը ենթադրում է հետեւյալը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողով, որպես այդպիսին, չկա: Դրա փոխարեն այդ գործառույթները կատարում է 3 պոլիկլինիկա, փաստացի՝ զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է լինում այդ 3 պոլիկլինիկայում: Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաեւ մյուս զինկոմիսարիատների վրա: Իհարկե, պոլիկլինիկաների անձնակազմի անփորձության պատճառով արձանագրվել են որոշ թերություններ, որոնց մի մասը տեղում արագ շտկել ենք, մի մասին էլ ընթացքում ենք անդրադառնում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ պիլոտային այս ծրագիրը շարունակվի նաեւ մյուս զորակոչին՝ միգուցե միացնելով եւս մեկ մարզային զինկոմ, որպեսզի հաշվի առնվեն նաեւ մարզերի առանձնահատկությունները:

Տպել
1478 դիտում

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ

Մարտի 1-ի հրոսակները. ովքեր էին սեւազգեստ գրոհայինները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նախագահը հանդիպել է Արցախի պետնախարարին