Վանաձորի բժշկական կենտրոն մտնելու համար երկարաճիտ կոշիկներ են պետք (լուսանկարներ)

Լուսանկարում Վանաձորի բժշկական կենտրոնի գլխավոր մուտքն է: Հսկա փոսերն այստեղ անպակաս են տարին 12 ամիս: Չնայած տնօրինության կողմից պարբերաբար փորձ է արվում հարթեցում կազմակերպել, սակայն անձրեւից հետո տեսարանն այսպիսին է:

Օրական հազարավոր քաղաքացիներ տարբեր առողջական խնդիրներով այցելում են հիվանդանոց, մի մասը շտապօգնության, մի մասն էլ՝ անձնական մեքենաներով, որոնք մինչեւ հասնում են հիվանդանոցի ընդունարանի մոտ՝ վիճակներն ավելի է վատանում. «Ով ա էսպիսի հիվանդանոցի բակ տեսել, կոտրվածքով կամ ինֆարկտով հիվանդին էս 30 մետրը մինչեւ բերում ենք՝ էն աշխարհ ա գնում»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը:

Բնակիչներին առավել շատ զայրացնում է այն հանգամանքը, որ չնայած արդեն մի քանի ամիս է ամբողջությամբ ավարտված է Վանաձորի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինարարությունն ու տեխնիկապես հագեցվածությունը, սակայն պատկան մարմինները դեռ չեն շտապում բացել ու շահագործել այն. «100 մետր էն կողմ ընտիր հիվանդանոցը սարքել են, բայց ալարում են մի քիչ արագացնել, զզվեցինք արդեն, մի՞թե որեւէ մեկը չի տեսնում էս զզվելի պատկերը, ու սա Հայաստանի 3-րդ քաղաքի գլխավոր հիվանդանոցն է…»:

Լուսանկարում պատկերված ճանապարհով են հիվանդներն այցելում բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական ու օնկոլոգիական բաժանմունքներ, ինչպես նաեւ՝ լաբորատորիա: Սույն պատկերից ոչնչով չի տարբերվում ծննդատուն տանող ճանապարհն ու քաղաքի մյուս ծայրում գտնվող սրտաբանական ու թերապեֆտիկ բաժանմունքներ տանող ճանապարհը:

Ի դեպ, վերջերս Լոռի այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ նորակառույց հիվանդանոցը շահագործման կհանձնվի 3 ամսից ոչ շուտ: Ստացվում է՝ Վանաձորի բժշական կենտրոնում բուժում ստացող հիվանդներն ու նրանց խնամողները ստիպված են եւս 3 ամիս շարունակել քայլել ցեխի միջով, վնասելով ոչ միայն իրենց, այլ նաեւ՝ մեքենաները:

Տպել
3247 դիտում

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ

Մարտի 1-ի հրոսակները. ովքեր էին սեւազգեստ գրոհայինները