Նեղանալ չի կարելի․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգության մասին

Հարգանքով հանդերձ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Առհասարակ երկու պատճառով նա ճիշտ չի համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ հարցերի տեղափոխումը հանրային հարթակ: «Առաջինը՝ դա վկայում է բանակցային գործընթացների տապալման մասին, եւ երկրորդը՝ դա քիչ է նպաստում բուն հարցի լուծմանը:

Ավելին, կառավարությունը երկու կարեւոր բացթողում արեց այս ընթացքում: Նախ, չընդունեց իմ առաջարկությունը եւ CEPA-ն չներառեց նոր կառավարության ծրագրում, զրկվելով ԵՄ-ին հստակ եւ ուժեղ ազդակ ուղարկելու շանսից, իսկ հետո՝ Բրյուսել կատարած այցը չկապիտալիզացրեց Վիզաների Ազատականացման երկխոսությունը հստակ ժամկետում սկսելու խոստումով, ինչը գումար չէր պահանջում եւ ամբողջությամբ հնարավոր էր քաղաքական որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհաքաղաքական դիրքավորումը չպիտի փոխի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում բեկումնային զարգացումները չպետք է շաղկապված լինեն մեր անդամության հետ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում:

Ուստի հաջողության պատմությունը շարունակելու համար ոչ թե հնչեղ եւ ռեզոնանսային հայտարարություններ են պետք, այլ հստակ աշխատանք հետեւյալ ուղղություններով:

  1. Առավելագույն արդյունավետությամբ աշխատացնել երկու ամիս ուշացումով ստեղծված եւ CEPA-ի իրականացման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովը:
  2. Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներքին լսարանի համար հռչակելով ժողովրդավարական, դրսի լսարանին պետք է ցույց տալ հստակ աշխատանք: Նույն հակակոռուպցիոն պայքարը, որ դարձել է ներքաղաքական դրոշակ, շատ հեռու է ինստիտուցիոնալ լինելուց, խորքային չէ իր մեխանիզմների մեջ, սելեկտիվ է, կանխարգելիչ չէ, եւ եվրոպացիների աչքերում երկարաժամկետ էֆեկտ ունենալ չի կարող:
  3. Ծանր եւ ամենօրյա ջանքեր են պետք, որպեսզի տեսանելի եւ շոշափելի արդյունքներով կյանքի կոչել նաեւ ԵՄ-ի MORE for MORE սկզբունքը: Ինչպես նախկինում էին ասում, պետք է գերակատարել բարեփոխումների պլանը, հստակ եւ չափելի արդյունքների հիման վրա զուգահեռ աշխատելով աջակցության ծավալների մեծացման ուղղությամբ: Այն ինչ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը CEPA-ի կիրարկման գործողությունների ծրագիր անգամ չունի:
  4. Եվ վերջապես, պետք է լավ իմանալ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմների եւ ինստիտուտների մասին: Այս ժամանակահատվածում Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է 2021-2028 թթ. Բյուջետային պլանավորման եւ նոր ֆինանսական գործիքների ներմուծման նախագիծը: Հայաստանի պատշաճ տեղն այդ շրջանակներում պետք է սկսել ապահովել արդեն այսօրվանից:

Հ.Գ. Նեղացածի կեցվածք ընդունել չի կարելի, պետք է հստակ գիտակցել, որ ներսի եւ դրսի հաղորդակցման լեզուն եւ մշակույթը տարբեր են, իսկ աշխատանքն էլ գնահատվում է ոչ թե խոստումներով, այլ հստակ արդյունքներով»,- ասված է Աշոտյանի գրառման մեջ:

Տպել
3284 դիտում

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին