Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ կընտրվի 2018 թ. սեպտեմբերին արտահերթ նիստի ընթացքում: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Այսօր՝ հուլիսի 17-ին, Ավանի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստ, որի ժամանակ որոշվել է արտահերթ նիստ անցկացնել սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում:

ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունների հետեւանքով մինչեւ 2019 թ. փետրվարը ՀՖՖ-ն պետք է վերակազմավորվի՝ իրավաբանական անձերի միությունից դառնա հասարակական կազմակերպություն: Ինչպես նշված է ՀՖՖ պաշտոնական հաղորդագրությունում, ՀՖՖ վերակազմակերպման գործընթացը կուղեկցվի գործադիր կոմիտեի ու նախագահի ընտրություններով: Այսօր ժողովի ժամանակ մասնակիցներին հայտնել են արտահերթ նիստի մոտավոր օրը: Ասել են նաեւ, որ ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի հետ համատեղ մշակում է ՀՖՖ նոր կանոնադրության նախագիծ, որը պետք է ներկայացվի առաջիկա արտահերթ ժողովի հաստատմանը:

Հայկական ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ սպասում են Հայրապետյանի հեռանալուն: Հատկապես դժգոհություններ ունեն «Փյունիկը», «Արարատը», «Շիրակը»: Կարծիքներ կային, որ Հայրապետյանը հրաժարականի մասին կարող էր հայտնել այսօրվա նիստի ժամանակ:

Նրանց շրջանում, ովքեր սպասում են Հայրապետյանի հրաժարականին, որպես ՀՖՖ նախագահի նոր թեկնածու շրջանառվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը: Ֆուտբոլային շրջանակներում կան կարծիքներ, որ նա ի վիճակի է ըստ արժանվույն ղեկավարելու կառույցը:

Տպել
1361 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ