Հայտնի «բանդայի» գործով դատապարտյալը դատարանում ինքնավնասում է կատարել. նա տեղափոխվել է ԲԿ

Հայտնի «բանդայի» հայտնի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանը այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ժամանակ ինքնավնասում է կատարել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաստատեցին ինքնավնասում կատարելու մասին մեր տեղեկությունը: Ըստ այդմ՝ այսօր ժամը 13:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ պարանոցի առաջնային մակերեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից բուժօգնության է տեղափոխվել ՔԿՀ կալանավոր: Վերջինս հայտնել է, որ դատարանում ինքն իրեն վնասել է: Նշանակվել է դատաբաժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ Դավիթ Գալստյանը ինքնավնասում է կատարել կրակայրիչի վրայի երկաթի միջոցով. նա այժմ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Նշենք, որ «բանդայի» գործով դատական նիստերի ժամանակ էլ է Դավիթ Գալստյանը ինքնավնասումներ կատարել:

Գալստյանը անցած տարի «Արմենիա» ԲԿ-ից փախուստի փորձ էր կատարել: Այժմ նա մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ, հետազոտության նպատակով տեղափոխված լինելով Արմենիա ԲԿ, իր մտերիմ Վ. Մինասյանի օժանդակությամբ, զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել հիշյալ բժշկական կենտրոնից: Նա գտնվելով հիվանդասենյակում, հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հ. Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու եւ ավելի անձանց` Ա. Մարուքյանին, Ա. Աշոտյանին, Հ. Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Այսօր դատարանում քննվում էր հենց այս գործով դատական նիստը, որի ժամանակ էլ միջադեպ է տեղի ունեցել: Սույն գործը քննվում է դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ:

Տպել
2353 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին