Ես իսկապես վայելեցի. Գիգզի մեկնաբանությունը ՀԺ-ին՝ Երեւանում Լեգենդների խաղի մասին

«Մանչեստեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը լավ տպավորություններով է հեռացել Հայաստանից: Այս մասին նա նշեց Մոսկվայում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) խաղի ընդմիջման ժամանակ: Հուլիսի 8-ին նա Երեւանում մասնակցել էր Լեգենդների հանդիպմանը, որում մրցել էին Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի հավաքականները: ԱԱ-ի մասին նա չխոսեց, քանի որ մրցաշարի ընթացքում որպես փորձագետ աշխատում էր ITV-ի համար, ու ըստ պայմանագրի՝ չէր կարող Մունդիալի մասին մեկնաբանություն տալ այլ լրատվամիջոցի, սակայն ՀՀ մասին տպավորություններով կիսվեց:

«Շատ լավ տպավորություններ ունեմ Հայաստանից, հիանալի էր հին ընկերներին, հին թշնամիներին (խմբ. նկատի ունի մրցակիցներին) տեսնել: Ֆանտաստիկ խաղ էր: Մեզ էլ հիանալի ընդունեցին, հիանալի մարդիկ էին հավաքվել, այդ թվում՝ «Մանչեստեր Յունայթեդի» բազմաթիվ երկրպագուներ: Մարդիկ իսկապես շատ սիրալիր էին իմ նկատմամբ, եւ ես իսկապես վայելեցի»,- ասաց նա:

Լեգենդների խաղում եվրոպացիները հարավամերիկացիներին պարտվել էին 5:2 հաշվով: Այդ խաղում Եվրոպայի հավաքականի կազմում գոլի հեղինակ էին դարձել Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, իսկ Լատինական Ամերիկայի կազմում՝ Գաբրիել Բատիստուտան, Բեբետոն, Խավիեր Սավիոլան, դուբլի էր ձեւակերպել Դուեյն դե Ռոզարիոն: Հարցին, թե ինչո՞ւ նման արդյունք գրանցվեց, Գիգզը ծիծաղեց ու պատասխանեց, որ հարավամերիկացիները շատ լավ խաղացողներ ունեին:

Տպել
1267 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է