ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց

Այսօր ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ ռուս զինվորականներն իրենց գյուղի ճանապարհով տանկերով եւ այլ զինվորական մեքենաներով օրական մի քանի անգամ երթեւեկում են, բայց զորավարժության առաջին դեպքն էր սա: Համայնքապետը պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին եւ Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ արձագանքել, հասել են Փանիկ եւ խոսել ռուսական կողմի հետ: Վարդան Մակեյանն ասաց, որ բարձրաստիճան զինվորականներ չեն եղել Փանիկ մտածների հետ: Նա, ով ղեկավարել է զորավարժանքը որեւէ փաստաթուղթ չի ունեցել, նաեւ չի ներկայացել, թե ով է եւ ում հրամանով է զորքը բերել Փանիկ: «Ասում եմ իրավունք չունեք, Ձեր թույտվությունը ցույց տվեք, տեսնեմ, նա էլ թե՝ ես որեւէ բան ցուց տալու պարտավորություն չունեմ: Մենք միջպետական համաձայնագիր ունենք, դա էլ իրավունք է տալիս զորավարժություն անելու»,-պատմեց համայնքապետը: Ռուսական կողմը ներողություն է խնդրել, համայնքապետը, սակայն, ՀԺ-ին ասաց, որ աչք չի փակի կատարվածի վրա: Պատասխան է պահանջելու ՌԴ 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունից:Փանիկի համայնքապետը նաեւ տեղեկացրեց, որ ընդամենը 15 օր առաջ էր գրավոր դիմել ՌԴ դեսպանին եւ պատմել, որ 102-րդ ռազմաբազայի տանկերն ու մյուս տեխնիկան հիմնովին ավերել են իրենց գյուղի ճանապարհը: Օրական 2-3 անգամ տանկերը, որոնք 100 կգ քաշ ունեն, երթեւեկում են Փանիկով: Բայց այդ ճանապարհը նախատեսված է 20 կգ քաշ ունեցող տեխնիկայի անցուդարձի համար: «Պատասխանն էլ ստացել ենք: Ասացին, մեր միջպետական համաձայնագրով ու պայմանագրով մենք Ձեր ճանապարհները նորոգելու պարտավորություն չունենք: Թող Ձեր կառավարությունն այդ մասին հոգա»: Համայնքապետ Վարդան Մակեյանը պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությանը եւ այսօրվա միջադեպի կրկնությունը բացառելու, եւ գյուղում տանկերի ու զինվորների շարժն արգելելու խնդրանքով: 

 

 

 

 

 

 

 

 

Տպել
9889 դիտում

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր