Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Այսօր Արամ Մանուկյանի արձանի բացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով քայլելով հասավ մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ: Armeniasputnik-ի լրագրողը նկատել է, թե ինչպես է Ամիրյան փողոցում անսպասելիորեն վարչապետին մոտեցել մի տղամարդ ու տարօրինակ խնդրանք հայտնել։

«Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք»։ Տղամարդուն հաջողվել է ծիծաղեցնել վարչապետին, սակայն վերջինս չի պատասխանել նրան: Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հարցին, թե ինչի համար է քաղաքացուն ատոմային ռումբ հարկավոր, տղամարդը խառը պատասխան է տվել, սակայն կցկտուր արտահայտություններից դատելով` վերջինիս նպատակն է եղել վրեժ լուծել թուրքերից։

Նշենք, որ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունից հետո քաղաքացիների ամբողջ ուշադրությունը սեւեռված էր միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի վրա: Վարչապետին տեսնելիս շատերն էին ուրախությունից բղավում ու էմոցիոնալ վարք դրսեւորում:

Ճանապարհին Փաշինյանին քաղաքացիների բազմություն էր շրջապատել, նրանք բոլորը ցանկանում էին վարչապետի հետ սելֆի անել։ Հանրապետության հրապարակ կայարանի մոտ մի խումբ կանանց վերջապես հաջողվեց սելֆի անել Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք բղավում էին` մեռնեմ ջանիդ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության շրջանում աննախադեպ սեր է վայելում։ Նա հաճախակի է քաղաքացիների հետ շփվելու առիթ ունենում եւ հնարավորության դեպքում երբեմն զբոսնում է քաղաքի փողոցներով, ճիշտ է` թիկնապահների ուղեկցությամբ։

Տպել
6770 դիտում

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ

Մարտի 1-ի հրոսակները. ովքեր էին սեւազգեստ գրոհայինները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նախագահը հանդիպել է Արցախի պետնախարարին