«Կոնվերս բանկ»-ի ենթադրյալ թալանողները կան, թալանը՝ ոչ

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին՝ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության դեպքից հետո ենթադրյալ կատարողն ու օժանդակողները կան, բայց գողոնը չկա:

Հափշտակություն կատարելու կասկածանքով հետախուզվող 29-ամյա Պյոտր Ցիգանկովն օրեր առաջ արտահանձնվեց Հայաստանին: Նրան վրաց իրավապահները հայտնաբերել էին դեպքից երկու ամիս անց, սակայն նրա տեղափոխման գործընթացը տեւեց մոտ մեկ տարի:

Մեր հարցին՝ հափշտակված գումարը նույնպես հայտնաբերվե՞լ է, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Երեկ սույն դեպքի մասին հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Պյոտր Ցիգանկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խwշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բացի նրանից այս գործով արդեն մի քանի ամիս է՝ կալանքի տակ են Ցիգանկովին օժանդակելու մեջ մեղադրվող անձինք. մասնավորապես քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից 3-ին՝ Ա.Գրիգորյանին, Դ.Գրիգորյանին եւ Մ.Գալստյանին, մեղադրանքներ են առաջադրվել դեռեւս 2017 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ավազակային հարձակմանն օժանդակելու համար:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Երեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում: Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը 2017թ. հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին եւ ձեռք բերել նախնական համաձայնություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, ով անվտանգության նկատառումներից ելնելով` առաջարկել է գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում։ Մասնաճյուղի կառավարիչը, սպառնալիքների ազդեցության ներքո, կատարել է գրավոր ներկայացված պահանջը, եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հափշտակելով չհրկիզվող պահարանում առկա առանձնապես խոշոր չափերի գումարը՝ 42.709.000 ՀՀ դրամ, 105.223 ԱՄՆ դոլար, 27.325 եվրո, 439.800 ՌԴ ռուբլի եւ 205 ֆունտ ստերլինգ, դիմել է փախուստի»,- մանրամասներ է նշել Քննչական կոմիտեն:

Տպել
1761 դիտում

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ

Մարտի 1-ի հրոսակները. ովքեր էին սեւազգեստ գրոհայինները