Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Արարատի մարզի Նորամարգ, Հովտաշեն եւ Ռանչպար համայնքներից դեպի Երեւան եւ հակառակ երթուղին սպասարկող հանրային տրանսպորտը չի գործում արդեն երկու շաբաթ: «Հայկական ժամանակին» ահազանգած բնակիչներին հասած պատճառաբանությունը հետեւյալն է՝ ճանապարհները վատն են:

Արդյունքում, ինչպես մեզ ներկայացվեց, այս համայնքում ապրող մարդիկ Երեւան են հասնում ու վերադառնում մեծ դժվարություններով: Եթե հանրային տրանսպորտի ուղեվարձը 250 դրամ էր, ապա տաքսիներով փոխադրումն արժե 3 հազար դրամ: Վերջինիս ուղեվարձը կարող է կրճատվել, եթե մինչեւ չորս ուղեւոր միավորվեն եւ դա վճարեն համատեղ: «Այնպես էլ չէ, որ գյուղում տաքսի գտնելը շատ հեշտ է»,- նաեւ այս դժվարությունն էր ընդգծում «Հայկական ժամանակ»-ին դիմած քաղաքացին: «Երբ երթուղու սպասարկումը ստանձնեցիք, չգիտեի՞ք, որ ճանապարհները վատն են: Ի վերջո, եթե դուք դա չանեիք, գուցե այլ ընկերություն հաղթեր մրցույթում»,- տարակուսում են բնակիչները:

Նորամարգ համայնքի ղեկավար Արման Թադեւոսյանի ունեցած տեղեկություններով էլ՝ Երեւանի ուղղությամբ աշխատող տրանսպորտի գործունեությունը դադարեցվել է ճանապարհների դժվարանցանելիության պատճառով: «Գյուղացին բողոքում է, որ տրանսպորտ չկա, երթուղին սպասարկող ընկերությունը՝ որ ճանապարհը վատն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Նկատեց, որ վերոնշյալ գյուղերով անցնող ճանապարհը համապետական է, եւ համայնքապետարանները դրանց վերանորոգման գործում անելիք չունեն: Արման Թադեւոսյանի փոխանցմամբ, մոտ 15-20 օր առաջ հանդիպում է եղել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ, գյուղերի ղեկավարներին առաջարկվել է գրավոր ձեւակերպել ու ներկայացնել այն հիմնախնդիրները, որոնք առկա են եւ որոնք լուծման կարիք են զգում: Արման Թադեւոսյանն ասաց, որ փաստաթուղթն արդեն կազմել եւ ներկայացրել են մարզպետարան: Դրանում առաջ է քաշվել նաեւ ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրացել է երթուղին սպասարկող տնտեսվարողին տրամադրված լիցենզիայի ժամկետը: Այն, սակայն, որոշվել է երկարաձգել, եւ երթուղին վաղվանից դարձյալ կսպասարկվի:  

«Տրված է եղել ժամանակավոր՝ վեց ամսով աշխատելու իրավունք: Այդ ժամկետը սպառվել է, տնտեսվարող սուբյեկտը ուզել է դադարեցնել երթուղու սպասարկումը: Այսօր նրա եւ մեր նախարարության համապատասխան վարչության պետի տեղակալի միջեւ հանդիպում է տեղի ունեցել: Համատեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը, քանի որ երթուղին սպասարկելու նոր մրցույթներ առայժմ չենք հայտարարում: Նախատեսվում է ձեւավորել միջմարզային միասնական ցանց: Եվ որպեսզի հիմա այդ հատվածը բաց չմնա, լիցենզավորման հանձնաժողովի կողմից նորից լիցենզիա ենք տվել, եւ տնտեսվարողը խոստացել է, որ վաղվանից կվերսկսի փոխադրումները»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է վեց ամսով, իսկ վատ ճանապարհները տվյալ խնդրի հետ կապ չունեն:   

Ինչ վերաբերում է միջմարզային միասնական երթուղային ցանցին, ապա դա, ըստ Արմեն Փամբուխչյանի, կարող է կյանքի կոչվել ամենաշուտը մեկ տարուց: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախարարությունը հանդիպումներ է կազմակերպում մարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների եւ տվյալ մարզը ներկայացնող քաղաքացիների միջեւ՝ ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները վերհանելու եւ դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով:

«Մենք մարզերի բոլոր ուղեւորափոխադրողներին, ինչպես նաեւ քաղաքացիներին հրավիրում ենք մեզ մոտ, ու դեմ առ դեմ քաղաքացիները կարողանում են իրենց բողոքները հայտնել տվյալ երթուղային գիծը սպասարկող կազմակերպությունների տնօրեններին կամ ներկայացուցիչներին: Դրանք ոչ միայն քննարկումներ են, այլ հետագայում մենք նախատեսում ենք քաղաքացիների առաջ քաշած հարցերի կոնկրետ լուծումներ: Բացի այդ, նախկինում նախարարությանն ուղղված նամակները նույնպես ներկայացնում ենք ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին, թե ինչպիսի մտահոգություններ են եղել կամ ինչպիսի առաջարկներ»,- ասաց փոխնախարար Փամբուխչյանը:

Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում քաղաքացիները, նա պատասխանեց, որ այդ մասին հայտարարություն է հրապարակում ֆեյսբուքի իր էջում: Այսօր փոխնախարարի գլխավորությամբ նմանատիպ հանդիպում է եղել Արարատի մարզի երթուղիները սպասարկողների ու քաղաքացիների միջեւ: Վերջիններիս բարձրաձայնած խնդիրներից նա առանձնացրեց երեք հիմնականները:

«Առաջնահերթ պահանջը չվացուցակի վերանայումն է: Երկրորդ պահանջը՝ տրանսպորտային միջոցի ավելացում կամ այնպիսի կարգավորում, որ ժողովուրդը կարողանա ճիշտ ժամանակին տեղ հասնել եւ բոլորը՝ նստած: Երրորդ պահանջը վերաբերում է վարորդների կողմից որոշակի վարքի կանոնների խախտմանը, տրանսպորտային միջոցների կահավորմանը: Մենք մեր մասով խոստացել ենք վերանայել չվացուցակները, նոր չվացուցակ տրամադրել, իսկ մնացածի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, բոլորը եկան ընդհանուր հայտարարի: Մենք ակնկալում ենք, որ գոնե մինչեւ սեպտեմբեր՝ մինչեւ ուսանողների դասերը սկսվելը, այդ խնդիրներն ամբողջությամբ կարգավորված կլինեն: Ես հանդիպման ժամանակ նշել եմ, որ մենք չենք կարող ռադիկալ խնդիրներ բարձրացնել եւ ռադիկալ փոփոխությունների գնալ, քանի որ առաջիկայում միասնական երթուղային ցանց ներդնելու աշխատանքներ են տարվում, բայց գոնե տեսանելի, մարդու համար ամեն օր դիսկոմֆորտ ստեղծվող խնդիրները պետք է վերացվեն»,- փաստեց տրասնպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը:

Վաղը հանդիպում է նախատեսվում Արմավիր մարզի երթուղիները սպասարկողների ու քաղաքացիների միջեւ: Փամբուխչյանը սոցցանցի իր էջում խնդրել է Արմավիրի բնակիչներին՝ կազմել 4-5 հոգանոց պատվիրակություն եւ ներկա գտնվել հանդիպմանը: Հերթը կհասնի նաեւ մյուս մարզերին, թեպետ առաջին հանդիպումը, որ վերաբերել է Կոտայքում ուղեւորափոխադրումներին, անցել է առանց քաղաքացիների:

Տպել
4770 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)