Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

«Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պատճառը բազմաթիվ բողոքներն էին:

«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»,-գրել է ԿԳ նախարարը:

«Օդից փող» հաղորդաշարը հեռարձակվում էր Հ2 հեռուստաալիքով: Այս հաղորդման ժամանակ հաղորդավարը հնչեցնում է պրիմիտիվ հարցեր, առաջարկում հեռախոսահամար՝ զանգահարելու եւ հարցին պատասխանելով խոշոր գումար շահելու համար: Նա շարունակ խոսում է, շահագրգռում, իսկ հեռուստադիտողներն այդ ընթացքում իրար հերթ չտալով զանգում են՝ պարզունակ հարցին պատասխանելու, խոշոր գումար ստանալու ակնկալիքով: Հաղորդման ամբողջ խնդիրը հետեյալում է՝ մարդիկ զանգահարում են, միանում ինքնապատասխանիչին, առաջարկ ստանում՝ սպասել հաղորդավարի արձագանքին ու չեն միանում՝ մինչեւ գիտակցում են, որ րոպեներն անցնում են ու գումար է գանձվում դրա համար: Զանգի 1 րոպեի արժեքը 340 դրամ է:

Տպել
4351 դիտում

Գյումրիում մահվան ելքով ավտովթար է գրանցվել

Առերեւույթ չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին. Արփինե Հովհաննիսյան

Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը. Հակոբ Արշակյան

Ֆորս մաժոր Ազգային ժողովում. ԸՕ-ի նախագիծը չի քննարկվում ո՛չ 24, ո՛չ էլ 72-ժամյա ռեժիմներում

Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նորանշանակ նախարարը դիտողություն է արել ծխախոտի մնացորդը գետնին գցող ոստիկանին, այնուհետև ինքն է վերցրել այն (տեսանյութ)

Կամ գնում ենք նոր ԸՕ-ով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է ակնկալում. Նիկոլ Փաշինյան

11 տարի անց 1-ին անգամ Կլասիկոն կանցնի առանց Մեսսիի

Կարեւոր խնդիր է լինելու կոոպերացիայի զարգացումը. Տիգրան Սարգսյան

Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ. Ն. Փաշինյան

Լոռին նոր փոխմարզպետ ունի. նոր նշանակումներ մարզպետի թիմում

Իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ. Փաշինյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հնարավոր է՝ չընդունվեն, 10 պատգամավոր բացակայում է. նիստը լարված է

Պատրաստվում ենք ինտենսիվանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա