Գեղարքունիքում մեքենան բախվել է ծառին. կա 1 զոհ, 18, 19, 20-ամյա տղաները հիվանդանոցում են

18/07/2018 schedule09:12

Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Հունանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած Opel Astra մակնիշի 34 FF 865 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով վարորդ Ն. Հունանյանը, ուղևորներ համաքաղաքացի,19-ամյա Էդվարդ Խալաֆյանը, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ, 20-ամյա Արսեն Ղազարյանն ու 18-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Ժամեր անց, 06:20-ի սահմաններում Ն. Հունանյանը հիվանդանոցում մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի ու փրկարար ծառայության աշխատակիցները, վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները,  փրկարարները օգնել են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: 

Տպել
1838 դիտում

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը

ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին

Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առեւտրի կենտրոնի աշխատակիցներին

Այսօր քայլում էի Երեւանի փողոցներով եւ ինձ ոչ ոք չճանաչեց. մանրամասներ Ալեքսեյ Չումակովի մենահամերգից

Գյումրիում մահվան ելքով ավտովթար է գրանցվել

Առերեւույթ չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին. Արփինե Հովհաննիսյան

Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը. Հակոբ Արշակյան

Ֆորս մաժոր Ազգային ժողովում. ԸՕ-ի նախագիծը չի քննարկվում ո՛չ 24, ո՛չ էլ 72-ժամյա ռեժիմներում

Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նորանշանակ նախարարը դիտողություն է արել ծխախոտի մնացորդը գետնին գցող ոստիկանին, այնուհետև ինքն է վերցրել այն (տեսանյութ)

Կամ գնում ենք նոր ԸՕ-ով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է ակնկալում. Նիկոլ Փաշինյան

11 տարի անց 1-ին անգամ Կլասիկոն կանցնի առանց Մեսսիի

Կարեւոր խնդիր է լինելու կոոպերացիայի զարգացումը. Տիգրան Սարգսյան

Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ. Ն. Փաշինյան

Լոռին նոր փոխմարզպետ ունի. նոր նշանակումներ մարզպետի թիմում

Իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ. Փաշինյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին