Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր խոսքերի վերաբերյալ

18/07/2018 schedule10:22

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր խոսքերի վերաբերյալ:

«Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միտքս ձեւակերպել եմ հետեւյալ կերպ, որի մի մասը «Կոմերսանտ»-ը երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել: Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձեւաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարեւոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

«Կոմերսանտ»-ը գրել էր, որ ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելություններին, քանի որ ադրբեջանցիները պատրաստվում են Թուրքիայում, որը ՆԱՏՕ անդամ է, ու Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, որ տեղյակ լինի, իմանա, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիներ:

Տպել
1958 դիտում

Առաջիկա ընտրություններն ու քաղաքական իրավիճակի քննարկումը՝ ՀՀԿ ԳՄ նիստին. նիստը վարել է Ս. Սարգսյանը

Էրդողանը խորը քուն է մտել Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենին

Տաջիկստանի պատվիրակությունն այցելել է Քրեակատարողական ծառայություն, հաջորդ այցը՝ «Արմավիր» ՔԿՀ

«7-ի» գործով դատապարտված Մասիս Այվազյանը որպես տուժող հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնել դեռ չի հաջողվել

Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. կա կալանավորված (տեսանյութ)

Խորապես սգում եմ այդ մեծ մարդու կորուստը. նախագահը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Մկրտիչ Արզումանյանի բոլորովին նոր կերպարը, վնասվածքը ու քաղաքական հումոր. պրեմիերա

Վարչապետը վաղը կմեկնի Սյունիք, երեկոյան մասնակցելու է Կապանի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հավաքին

Դեսպան Միլսը վերջին անգամ խառնվեց ՀՀ ներքին գործերին

Պաշտպանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

Հունան Պողոսյանի հրաժարականը պահանջողներն ու ճանապարհը կրկին փակողները ՔՊ 5 անդամներն են. Գորիսի համայնքապետի տեղակալ

Ֆիլմը մեկ օր է, ափոփված է Երեւանի ողջ պատմությունը. պրեմիերա՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Սյունեցիները կրկին փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են մարզպետի հրաժարականը (տեսանյութ)

ՊՆ-ում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանին ծեծելու գործի մասին

ՀՀ-ում օլիգարխ չկա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրե՞ց Գագիկ Ծառուկյանի հետագա քաղաքական գործունեությունը

Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար կա ամենակարևորը՝ մարդկային ներուժը. վարչապետ