Արա Սաղաթելյանի հերթական մարդն ԱԺ-ում. ով է լրատվության վարչության նոր պետը

Լուսանկարը՝ Կնյազ Սարոյանի ֆեյսբուքի էջից

Արդեն մեկ ամիս է, որ Ազգային ժողովի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը ունի նոր ղեկավար: Կնյազ Սարոյանը վեց ամիս ժամկետով նշանակվել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո կայանալու է մրցույթ՝ թափուր պաշտոնի համար:

Պարզվում է, որ Կնյազ Սարոյանը պատահական անձ չէ եւ հենց այնպես չի հասել այս պաշտոնին: Բանն այն է, Սարոսյանն ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի մարդկանցից է: Ինչպես մի առիթով ՀԺ-ին տված հարցազրույցում ասել էր Սաղաթելյանի տեղակալ Արսեն Բաբայանը, ԱԺ-ի բոլոր աշխատակիցներն էլ Սաղաթելյանի մարդիկ են:

Այն տարիներին, երբ Արա Սաղաթելյանն աշխատում էր ՀՀ նախագահի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Կնյազ Սարոյանը նույն կառույցում լուրջ պաշտոններ է ունեցել: Սաղաթելյանը նշված ՊՈԱԿ-ը ղեկավարել է 2009-2017 թվականներին: Մասնավորապես, 2013-2017 թվականներին Սարոյանն այս կառույցում աշխատել է մոնիթորինգի ծառայության մասագետ:

Այնուհետ, Սարոյանը կես տարի՝ 2017 թվականի հունիսի մինչեւ դեկտեմբեր, աշխատել է խորհրդական: Նա եւս կես տարի էլ զբաղեցրել է ներքին հիմնախնդիրների ուսումնասիրությունների ծառայության ղեկավարի պաշտոնը: Այս տեղեկությունները «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցել են արդեն կառավարության հաշվեկշռում գտնվող «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Կնյազ Սարոյանն աշխատանքից ազատվել է ընթացիկ տարվա մայիսի 16-ին:

Տպել
2989 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ