Առիթ լինի. հաղթիլ տեն, համա ուշացնում են

18/07/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 15-ի համարում

Իշխանությունները երեկ առավոտից ջանք չեն խնայել տապալելու «Նոր ժամանակներ» կուսակցության՝ Նոր Նորքի զանգվածում նախատեսված հանրահավաքը: Երեկ վաղ առավոտյան 10-ից ավելի ոստիկաններ մուտք են գործել «ՆԺ» Արտաշատի տարածքային կազմակերպության նախագահ Նշան Ասրյանի բնակարան ու նրան բերման ենթարկել ոստիկանության բաժին` զրույցի: Շուրջ 40 րոպե անց Ասրյանին արդեն բաց են թողել: Երեկ Նոր Նորքի առաջին զանգվածում «ՆԺ» հրավիրած հանրահավաքի ժամանակ պարոն Ասրյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում իրեն հիմնականում հարցրել են կուսակցության թվաքանակի, գործունեության, ֆինանսական աղբյուրների մասին: Նաեւ հորդորել են, որ չմասնակցի երեկոյան կայանալիք հանրահավաքին ու Արտաշատից էլ մարդիկ չտանի:

Բացի այդ, ինչպես տեղեկացանք «ՆԺ» գրասենյակից, ոստիկանությունից երեկ զանգահարել են Թալինի, Աբովյանի, Նոր Հաճնի եւ Արմավիրի տարածքային կազմակերպությունների ղեկավարներին ու ահաբեկել նրանց: Ոստիկանները «ՆԺ» տարածքային կազմակերպությունների ղեկավարներից պահանջել են, որ ո՛չ իրենք մասնակցեն հանրահավաքին, ո՛չ էլ մարդկանց հասցնեն Երեւան: Իսկ Երեւանին հարող շրջաններից «ՆԺ» հանրահավաքին մասնակցելու ցանկություն ունեցող մարդկանց Երեւան տեղափոխող ավտոբուսներին էլ թույլ չեն տվել հասնել մայրաքաղաք: «Իշխանություններն ընդամենը ուզում են մեր հանրահավաքները տապալել, ամեն ինչ անում են, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի հանրահավաքին: Դրա համար որդեգրել են ահաբեկման այս քաղաքականությունը»,- հայտարարում է «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը:

Սակայն նրա խոսքերով, ավելի լավ է «ՆԺ»-ին այսկերպ ահաբեկեն, քան թե հանրահավաքի ժամանակ հավաքված մարդկանց վրա կրակեն: Մանավանդ, որ Արամ Կարապետյանի վստահեցմամբ, իրենք այդ ահաբեկումները բավական հանգիստ են ընդունում: «Առաջ որ իմանում էինք մեր ընկերների ձերբակալման մասին, անհանգստանում էինք, գնում էինք բաժին: Հիմա այդ ամենը մեզ համար սովորական է դարձել, այդ ամենին շատ հանգիստ ենք վերաբերվում: Այդ ռեպրեսիաների նկատմամբ վախն իսպառ բացակայում է: Նույնիսկ զարմանում ենք, եթե միտինգից առաջ որեւէ բան չի պատահում»,- ասում է պարոն Կարապետյանն ու ավելացնում, որ իշխանություններն այսպես քարշ գալով չեն կարող հասնել մինչեւ 2008 թվականի հերթական ընտրություններ եւ որ ներքաղաքական կյանքում հեղափոխությունից բացի անհնար են այլ զարգացումները:

Նրա մեկնաբանմամբ, արտաքին քաղաքականության մեջ ՀՀ-ն այնպիսի վիճակում է հայտնվել, որ ընդամենը առիթ է հարկավոր՝ հեղափոխություն իրականացնելու համար: «Իրանում կայացած ընտրություններից հետո հասկանալի դարձավ, որ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Ընտրությունները ցույց տվեցին, որ Իրանը պատրաստվում է գնալ մի ճանապարհով, որտեղ ընդունելի են ներքին արժեքները: Դա ցույց է տալիս, որ տարածաշրջանային զարգացումների մեջ աշխարհի արտաքին ազդակներն ավելի կոշտանալու ու զսպելու են Իրանին: Բացի այդ, վերջին շրջանում ակտիվացել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Շատ կարեւոր արտաքին հանգամանքներ կան, որոնք խարխլում են ՀՀ իշխանությունների հիմքերը»,- կարծում է Ազգային հեղափոխության առաջնորդը:

Իսկ մինչ այդ, նա կարեւոր է համարում, որ ազգային հեղափոխության կողմնակիցները սկսեն ներկայացնել իրենց ծրագրերը: «Հեղափոխության կոնկրետ ժամկետները կարող ենք ասել միայն վերջին պահին, երբ արդեն ամեն ինչ վերջնականապես հասկանալի է: Բայց հիմա գործընթացներ են գնում: Ես լիովին համոզված եմ, որ օգոստոսի մեջ Արամ Զավենիչի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն ինքն էլ կսկսի հեղափոխական գործընթաց: Իսկ սեպտեմբերին արդեն այդ պրոցեսները շարունակական կլինեն, ու իմ անձնական կարծիքով, շատ շուտով հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին կհասնի»,- վստահեցնում է նա: Իսկ Ազգային հեղափոխությունն Արամ Կարապետյանը պատրաստվում է անել, իր խոսքերով ասած, «ներսի եւ դրսի ուժերի համադրմամբ»: Չնայած, ՀՀ ապագան նա տեսնում է միայն «ՌԴ-ի գեոքաղաքական դաշտում»:

Հ.Գ. «Նոր ժամանակներ» կուսակցությունը սեպտեմբերին պատրաստվում է կուսակցության շարքերը մաքրել պատեհապաշտներից ու ականներից: «Մինչեւ սեպտեմբեր մաքրազատման աշխատանքներ ենք տանելու կուսակցության ներսում: Միգուցե դրա արդյունքում մի քիչ կրճատվի մեր կուսակիցների թիվը, սակայն ավելի կուռ, շատ հեղափոխական կառույց ենք ստեղծելու»,- երեկ մեզ հետ զրույցում ասում էր «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը: Վերջինիս խոսքերով, ինքը ժամանակին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ու ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ խնդրել է, որ իրեն ներկայացնեն կուսակիցների մասին իրենց ունեցած տեղեկությունները, կոմպրոմատները: «Դա արել եմ, որպեսզի ես էլ իմանամ՝ նրանց մեջ կա՞ն արդյոք քրեական անցյալ ունեցողներ, թե՞ ոչ»,- ասել է Ա.Կարապետյանը՝ չկոնկրետացնելով, թե արդյոք նրանք տրամադրել են իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվությունը:

Արման Գալոյան

Տպել
1225 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին