Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. աբսուրդային իրավիճակ

18/07/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 15-ի համարում

Երեկ Ֆրանսիան տոնում էր իր ազգային տոնը` հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է: Եւ այս առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն եւ հրավիրել արվեստի, մշակույթի գործիչների եւ նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների` ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր: Իհարկե, բոլորը ուրախ էին, շնորհավորում էին ֆրանսիացի ժողովրդին այդ մեծ տոնի առթիվ, նույնիսկ ՀՀ քաղաքացիներից ոմանք միմյանց էին շնորհավորում եւ համարում այդ տոնը նաեւ իրենցը: Այս ամենը հասկանալի է եւ ընդունելի: Սակայն տարօրինակն այն է, որ Բաստիլի գրավման օրը այլ կերպ էլ է կոչվում` Ֆրանսիական մեծ հեղափոխության օր: Այդ օրը սրանից 216 տարի առաջ Ֆրանսիայում հեղափոխություն է սկսվել:

Եւ ստացվում է, որ զարգացման հեղափոխական ճանապարհը հանցավոր համարող մեր իշխանության ներկայացուցիչները  եկել էին Ֆրանսիայի դեսպանատուն՝ շնորհավորելու ֆրանսիական ժողովրդին զարգացման ոչ էվոլյուցիոն ճանապարհ ընտրելու առթիվ: Իրավիճակը, համաձայնեք, աբսուրդային է: Ինչո՞ւ էր եկել, ասենք, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար, մոլի հակահեղափոխական Գալուստ Սահակյանը: Եկել էր, որ ֆրանսիացիներին շնորհավորեր հեղափոխության տոնի առթի՞վ: «Այո»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա: «Բայց չէ՞ որ դուք դեմ եք հեղափոխություններին»,-հարցրինք պրն Սահակյանին: «Սա ոչ թե հեղափոխության, այլ անկախության գաղափարն է»,-անակնկալ պատասխան տվեց անակնկալի եկած պրն Սահակյանը: Անկախություն ումի՞ց: «Կապ չունի ումից»,- կարճ կտրեց պրն Սահակյանը եւ ավելացրեց, որ միեւնույնն է, հեղափոխութուններին դեմ է:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, դուք եկել եք ֆրանսիացիներին շնորհավորելու հեղափոխության առթիվ»,- հարց ուղղեցի իշխանության մեկ այլ ներկայացուցչի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, դաշնակցական Աղվան Վարդանյանին: «Ոչ, ճիշտ չեք հասկացել»,- ֆրանսիական դեսպանատուն իր այցելության նպատակները մութ թողեց նախարարը: Հարցն իրոք անակնկալ է, եւ ամենեւին պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները տարօրինակ ու անտրամաբանական պատասխաններ են տալիս: Սակայն պատասխանների մեջ կան պարզապես թանգարանային նմուշներ: Օրինակ, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը մեր հարցին, թե ինչու է եկել դեսպանատուն, բառացիորեն այսպես պատասխանեց. «Բայց վաղն էլ գնալու եմ Տավուշի մարզ»:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ էր այնտեղ: «Եկել եք ֆրասիացիներին շնորհավորելու հեղափոխության առթի՞վ»,- հարցրինք գլխավոր դատախազին: «Բայց միայն ես չեմ եկել` բոլորն են այդ նպատակով եկել»,- արդարացավ պրն Հովսեփյանը եւ ավելացրեց, որ ֆրանսիական հեղափոխությունը շատ վաղուց է եղել: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը մեր հարցից անակնկալի եկավ ու թերեւս ընդունեց իրավիճակի ոչ այնքան  տրամաբանական լինելը: Երեւի սա էր պատճառը, որ մեր հարցին նա ընդամենը պատասխանեց. «Դե, եկել եմ, էլի»: ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը փորձեց վերանայել ֆրանսիայի պատմությունը: Մեր նկատառմանը, թե այս օրը ֆրանսիական ժողովրդի իրականացրած հեղափոխության տարեդարձն է, պրն Շահգելդյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ, թե որտեղից եք դուք նման ենթադրություններ կատարում»: Հետո, թերեւս ընդունելով, որ Ֆրանսիայի պատմությունը վերանայել հնարավոր չէ, համակերպվեց. «Հուլիսի 14-ին, իհարկե, հեղափոխական զանգվածները գրավել են Բաստիլը»: Սակայն այդպես էլ չուզեցավ շնորհավորել ֆրանսիացիներին հեղափոխության տոնի առթիվ, այլ շնորհավորեց պետական, ազգային տոնի առթիվ: Ընդունելությանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, որը հայտարարել էր, թե իրենք դեմ են հեղափոխություններին: «Դուք, փաստորեն, եկել եք շնորհավորելու ֆրանսիական ժողովրդին այն առթիվ, որ նրանք ընտրել են զարգացման ոչ թե էվոլյուցիոն, այլ հեղափոխական ուղին»,- մեր այս նկատառմանը դեսպանը հայտարարեց.

«Դա հետաքրքիր հարց է, բայց պատմական: Ֆրանսիական հեղափոխությունը օգնեց մեզ մեր հեղափոխության հարցում»: Այս միջոցառմանը ներկա ընդդիմության ներկայացուցիչները նույնպես հասկանում էին այն անհարմար վիճակը, որում հայտնվել են բոլոր նրանք, ովքեր փորձում են համոզել, թե հեղափոխությունը տանում է դեպի կործանում: «Նրանք համարում են, որ այդ հեղափոխությունը վաղուց է տեղի ունեցել եւ ֆրանսիացիներին կարելի է ներել այդ հեղափոխությունը իրականացնելու համար»,- նկատեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, որը ընդունելությունից անմիջապես հետո գնաց իր կուսակցության կազմակերպած հանրահավաքին: Ինչպես ասում են՝ նավից  ուղիղ պարահանդես:

Ընդունելությանը ներկա ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի դեմքից չէր իջնում մի տարօրինակ ժպիտ: Պարզվեց, որ այդ ժպիտը պայմանավորված է հենց այն անհարմար  իրավիճակով, որում հայտնվել են իշխանության ներկայացուցիչները. «Ես նրանց արդեն զգուշացրել եմ, որ եկեք այսօր հեղափոխությունների մասին վատ բաներ չասենք»,-մեր համապատասխան հարցը կիսատ թողնելով՝ պատասխանեց պրն Հովհաննիսյանը, որը նաեւ նկատեց, թե Բաստիլի գրավումով Ֆրանսիայում հաղթեց մի այնպիսի հեղափոխություն, որը ամենաարմատական եւ ամենածայրահեղական որոշումներն է կայացրել հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած իշխանավորների նկատմամբ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1684 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա