Մեր զորքի մարտունակությունը գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ. Հակոբյան

Այսօր, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը: Արցախում Բակո Սահակյանի դեմ պայքարող «Արցախյան զարթոնք» նախաձեռնությունը մի քանի շաբաթ առաջ ֆեյսբուքյան իր էջով լուսանկար էր տարածել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ հուլիսի 7-ին կազմակերպվող հանրահավաքին: Նույն օրը Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար բացատրություններ տալու:

Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր զրույցում չցանկացավ անդրադառնալ Արզումանյանի ազատման պատճառներին: 

- Պարոն Հակոբյան, նշվում էր, որ Միքայել Արզումանյանը միացել է Բակո Սահակյանի դեմ պայքարող «Արցախյան զարթոնք» շարժմանը, տեղեկություն ունե՞ք այդ մասին:

- Այդ հարցերը, որը վերաբերվում է Արզումանյանին, կարող եք դիմել իրեն:

- Պարոն Հակոբյան, իսկ Գլխավոր ռազմական տեսչությունը ձեր պաշտոնավարման շրջանում ՊՆ-ում արդեն ստուգումներ իրականացրե՞լ է:

- Այո:

- Բացահայտումներ եղել ե՞ն, թե՞ փակ ոլորտ է:

- Մեր ոլորտը փակ է, մենք ստուգում ենք մարտական պատրաստականությունը:

- Չարաշահումներ բացահայտե՞լ եք:

- Մեր խնդիրը ուրիշ է, մենք զորքի մարտունակությունն ենք ստուգում:

- Իսկ ի՞նչ մակարդակի վրա է մեր զորքի մարտունակությունը:

- Դա իր մեջ գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ:

Տպել
3103 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ