Թավշյա հեղափոխությունը՝ ՄԱԿ-ի ամբիոններից. աշխարհը կարող է ձանձրանալ

Հուլիսի 9-ից 18-ը Նյու Յորքում անցնում էր ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումը: Ֆորումը հանդիսանում է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված նպատակների քննարկման հիմնական հարթակը, որը գումարվում է ամեն տարի Տնտեսական ու սոցիալական խորհրդի հովանու ներքո, իսկ յուրաքանչյուր չորս տարին մեկ՝ պետությունների ղեկավարների եւ կառավարությունների մակարդակով՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի:

«Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված են 17 նպատակ, որոնք ընդունվել են 193 երկրների կողմից 2015 թ. սեպտեմբերին: Ըստ այդ նպատակների՝ մինչեւ 2030 թ. նախատեսվում է երկրների միասնական ջանքերով վերացնել աղքատությունը եւ սովը, պայքարել բոլոր տեսակի անհավասարությունների դեմ, լուծել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ «միաժամանակ հետեւելով, որ ոչ ոք չանտեսվի»:

Այս տարվա ֆորումն անցնում էր «Փոխակերպում կայուն եւ ճկուն հասարակությունների» խորագրով: Ֆորումը կենտրոնացած էր օրակարգի 17 նպատակներից վեցի վրա, որոնք հիմնականում վերաբերվում էին բնապահպանությանը եւ սոցիալական հարցերին:

Ֆորումին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Միրզոյանը հանդես է եկել ելույթով եւ ներկայացրել Հայաստանի կամավոր ազգային զեկույցը:

Ելույթում Միրզոյանը զուգահեռներ է տարել հայկական հեղափոխության եւ այն գործընթացի միջեւ, որը տեղի էր ունենում «հենց հիմա եւ հենց այս դահլիճում»: Դրանից հետո նա բավական մանրամասն նկարագրել է ապրիլյան իրադարձությունները եւ նշել, որ նույն ոգով պետք է կատարվեն գլոբալ փոփոխությունները:

«Ինչպես նշեցի, մենք հավատում էինք մեր առաքելությանը, մենք ամեն ինչ դրեցինք վտանգի տակ, մենք ամուր կանգնեցինք եւ հաղթեցինք: Եվ հիմա, մենք սկսում ենք գործել: Սա է, կարծում եմ, այն ամենը, ինչ մենք պետք է անենք, որպեսզի լուծենք մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները եւ հասնենք Կայուն զարգացման նպատակներին», - ասել է առաջին փոխվարչապետը:

Ինչպես Միրզոյանի ելույթում՝ զեկույցի նախաբանում եւս մեծ տեղ էր հատկացված հեղափոխությանը:

«Հատկանշական է, որ ժողովրդավարական եւ խաղաղ (ոչ բռնի) հեղափոխությունը ընդգրկուն եւ ապակենտրոնացված գործընթաց էր: Դա քաղաքացիների մտածելակերպի փոփոխության գործընթաց էր, որը միաժամանակ օգնեց նրանց դառնալ ակտիվ ու պատասխանատու: Այժմ կառավարությունը պարտավոր է կապիտալիզացնել հեղափոխության ձեռքբերումները եւ նախաձեռնել, օժանդակել ու կյանքի կոչել հեղափոխության բերած փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային», - ասված է զեկույցի նախաբանում:

Այդուհանդերձ, զեկույցի հիմնական ուղերձներն այլ էին: Դրանում նախ նշվում էր, ՀՀ կառավարությունը դիտարկում է Կայուն զարգացման նպատակները որպես Հայաստանում մեկնարկած ներքին բարեփոխումների կարեւոր գործիքներից մեկը: Բացի այդ, նշվում էր, որ Հայաստանը դեռեւս 2015 թվականից ակտիվորեն աշխատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ:

Բարեփոխումների օրակարգի եւ դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին է խոսվել նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մասնակցությամբ կազմակերպված «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները եւ Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկման ընթացքում: Քննարկումն անցնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի նախագահությամբ, բանախոսներն էին՝ տրանսպորտի, կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ «Wicastr» ընկերության գործադիր տնօրեն Արմին Սաիդին։

Թեեւ միջոցառումը նվիրված էր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի՝ նորարարությունների եւ մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա հիմնված փորձին, այն եւս անմասն չի մնացել հեղափոխությունից: Նախատեսվող եւ մինչ այս իրականացված բարեփոխումները ներկայացվել են հեղափոխության համատեքստում, դրա հետ սերտ կապի մեջ՝ ընդհուպ մինչեւ PowerPoint-ի ներկայացումներում տեղ գտած սլայդներ:

Հայկական հեղափոխությունն իրողություն է եւ հետդարձի ճանապարհ այլեւս չկա: Կասկածից վեր է նաեւ, որ հեղափոխությունը վերջին տարիների հայկական իրականության ամենավառ եւ դրական իրադարձությունն է: Սակայն համաշխարհային տարբեր հարթակներում այդ իրողության շեշտադրումը, ամեն առիթով դրա հիշատակումը, ցանկացած գործողության փոխկապակցումը հեղափոխության հետ ձանձրացնող են: Առավել եւս, որ Հայաստանն ունի շատ ավելի գործնական գաղափարներ եւ հնարավորություններ, որոնք կարելի է եւ, միգուցե, պետք է արտահայտել միջազգային հարթակներից:

Տպել
9316 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել