Հայաստանում ներառական կրթությունը գլխավորապես մնացել է թղթի վրա, եւ համակարգը ներդնելու տարիների ընթացքում սայլն, ըստ էության, տեղից չի շարժվել: Խնդիրներ կան թե՛ ներառական դարձած դպրոցների ֆիզիկական մատչելիության եւ թե՛ բովանդակային ու կադրային հագեցվածության առումով:

Այս շեշտադրումները կարմիր թելի պես անցնում էին Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «ԼուսԷ» կենտրոնում երեկ հրավիրված քննարկման ժամանակ, որի թեման էր «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում»: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գնահատականները, սակայն ավելի մեղմ էին: Նա հայտարարեց, թե համաձայն չէ, որ այդ ոլորտում ոչինչ չի արվել, բայցեւ անելիքներն էլ շատ-շատ են:

Օրենսդրորեն ամրագրված է, որ համընդհանուր ներառման գործընթացը պետք է ավարտին հասցվի մինչեւ 2025 թվականը, ինչը նշանակում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաները պետք է հնարավորություն ստանան սովորել հանրակրթական դպրոցներում: Զուգահեռաբար էլ դադարեցվում է հատուկ դպրոցների գործունեությունը եւ դրանք վերափոխվում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք պետք է հանրակրթական դպրոցներին օգնության հասնեն, եթե վերջիններս հատուկ կարիքներով երեխաների կրթության ընթացքում հայտնվեն բարդ իրավիճակում:

Համընդհանուր ներառական կրթությանն արդեն իսկ անցել են Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերը: Նոր ուսումնական տարում նշված մարզերին պետք է միանային նաեւ Արմավիրն ու Երեւանը: Վերջինիս դեպքում, սակայն, ժամկետը երկարաձգվել է մինչեւ հունվար: «Բազմաթիվ հապաղումների պատճառով խնդիրներ կան, եւ սեպտեմբերի 1-ից հնարավոր չի լինի Երեւանում անցնել համընդհանուր ներառական կրթության»,- ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:  

Հանդիպման ավարտին նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ավելի ճիշտ ու արդյունավետ չէր լինի, եթե գործընթացը կասեցվեր, հոգ տարվեր, որպեսզի ներառականության անցած մարզերում իրապես ներառական կրթություն ապահովվի ինչպես որ հարկն է, հետո միայն գործընթացում ընդգրկվեն մյուս մարզերը: Նախարարը դրա հետ համամիտ չէ: «Ես կասեի՝ Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցնելու գործընթացում իրականացված աշխատանքները պարզապես բավարար չեն: Տարածաշրջանում Հայաստանը, այնուամենայնիվ, առաջատար դիրքերում է: Ե՛վ օրենսդրական, ե՛ւ որոշ գործողությունների առումով եղել են հաջողություններ, բայց մենք այս պրոցեսները համակարգային չենք դարձրել: Հիմա հուսով եմ գոնե Երեւանի եւ Արմավիրի համընդհանուր ներառման անցման այս պրոցեսում անցումը համակարգային կդարձնենք եւ ներառական կրթության համակարգը համաքայլ կդարձնենք ավելի կատարյալ: Գործընթացն ինչքան կասեցնենք, այնքան պրոբլեմներին լուծումներ չենք տալու: Հիմա Արմավիրի դեպքում կարծում եմ հաջողություն կունենանք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում առաջացած խնդիրներին՝ նախարարը մանրամասնեց. «Երեւանում փոքր-ինչ հետաձգել ենք՝ թե քաղաքական պրոցեսներով պայմանավորված, թե նաեւ պաշտոնյաների անգործությամբ: Հատուկ դպրոցի աշակերտների կարիքները գնահատված չէին, դպրոցները հարմարեցված չեն»:

Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն ներառական կրթություն իրականացնող այնպիսի դպրոցներ, որոնք օրինակելի են եւ որոնց կարելի է մատնացույց անել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Օրինակելի չէի ասի, բայց որ հաջողությամբ իրականացնում է ներառական կրթություն, կարող եմ նշել, մասնավորապես, Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը: Ես պատրաստվում եմ դրանցից մի քանիսը գնալ՝ նաեւ այդ դրական փորձը մյուս տեղերում տարածելու համար»:

Հայաստանում գործող ավելի քան 1300 հանրակրթական ուսումնական հաստատություններից ներառական կրթություն է առաջարկում շուրջ 300-ը: Կրթության եւ գիտության նախարարի փոխանցմամբ, գործընթացը արգելակվել է նաեւ որոշ մարզպետարանների արդեն նախկին կրթության վարչության պետերի ջանքերով, որոնք առաջնորդվել են այն մտայնությամբ, որ ներառական կրթություն իրենց մարզում չպետք է լինի, փչացած խնձորը չի կարող դրվել առողջ խնձորի կողքին եւ այլն: «Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկումն անցկացվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ: Դրան մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առանձնապես կարեւոր համարվեց միջգերատեսչական համագործակցությունը՝ հարակից կամ փոխկապակցված խնդիրներին համակարգված լուծում տալու համար: Ընդ որում, ինչպես նշվեց, այդ համագործակցությունը չպետք է լինի նախկինի պես, երբ գերատեսչությունների ղեկավարները արդյունավետ աշխատել են, իսկ արդեն ստորին օղակներում գործընթացը կանգ է առել:

Տպել
7622 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ