Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

18/07/2018 schedule22:43

Թեհրանը դատական հայցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ բողոքելով միջուկային համաձայնագրի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումից: Այսպիսով՝ իրանական կողմը ցանկանում է խուսափել վերացված պատժամիջոցների վերականգնումից։ 

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Իրանը դատական հայցով ընդդեմ Միացյալ Նահանգների դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ բողոքելով 2015 թվականի միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո դադարեցրած պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի մտադրության դեմ: Թեհրանը պնդում է, որ պատժամիջոցները խախտում են 1955 թվականի երկկողմանի պայմանագիրը և պահանջում է գործի քննության ընթացքում ժամանակավորապես չկիրառել պատժամիջոցները:

Սա Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ հայցադիմումի երկրորդ դեպքն է այն բանից հետո, երբ 2016 թվականին Իրանի միլիարդավոր ֆինանսական միջոցներ ժամանակավորապես ենթարկվեցին սառեցման: Հոկտեմբերին այս հարցով նախատեսված են լսումներ:

Իրանական կողմը պնդում է, որ Թեհրանը հավատարիմ է օրենքի գերակայությանը այն դեպքում, երբ Վաշինգտոնը ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք իր միջազգային և դիվանագիտական պարտավորությունների հանդեպ:

Փորձագիտական շրջանակների կարծիքով, Թեհրանը փորձում է հարցը տեղափոխել իրավական հարթություն: Ըստ վերլուծաբանների՝ Իրանին գոհացնում է Մոսկվայի աջակցությունը միջուկային համաձայնագրի հարցում, որի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ: Որոշ կարծիքների համաձայն՝ Կրեմլը փորձում է օգտագործել Իրանի նկատմամբ ունեցած իր ազդեցությունը և ռուսական ուժերի ներկայությունը Սիրիայում Վաշինգտոնի հետ երկխոսության ընթացքում՝ փոխզիջումների հասնելու համար:

Տպել
608 դիտում

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել