Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ բուժհաստատությունների աշխատանքային կարգապահությունը վերականգնվելու է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Տարիներ շարունակ ամենաթողության վիճակում աշխատող մի շարք բուժաշխատողներ եւ բուժհիմնարկների ղեկավարներ սիրո եւ համերաշխության հեղափոխության սկզբունքները շփոթել են բեսպրեդելը շարունակելու անժամկետ քարտ-բլանշի հետ։ Արձագանքը կոշտ է լինելու` ՇԱՏ ԿՈՇՏ։

Ու ոչ մի ստորագրահավաք ու դրանք copy-paste անող մամուլ «չի փրկելու» տարատեսակ սաբոտաժներ հրահրողներին։ Աշխատանքային կարգապահությունը ու բուժհիմնարկների աշխատանքի արդյունավետությունը վերականգնվելու են»,- գրել է նա:

Վերջերս խառը իրավիճակ էր ստեղծվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ: Լուրեր էին տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Որոշ լուրերի համաձայն էլ՝ պաշտոնանկությունն ընդամենը ժամանակի խնդիր է: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն իր ենթակայությամբ գործող այս հիմնարկում ուսումնասիրություններ է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թթ. հատկացված պետական պատվերի գումարները: Ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են, բայց արդեն իսկ նշվում է տարբեր չարաշահումների մասին։

Բուժաշխատողներն իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ: Նախարարության ստուգումները նրանք համարում են արշավ ԲԿ-ի դեմ ու այն դադարեցնելու կոչ են անում:

Տպել
5075 դիտում

Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է ընթացող գնացքին (տեսանյութ)

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված, աղքատ է բնակչության 60 տոկոսը. զեկույց

Գյումրիում քիչ առաջ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին տղաներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում 36-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. վիճակը միջին ծանրության է

ԲՀԿ-ում պայթյո՞ւն է սպասվում. պատգամավորները սկսել են միմյանց մասին սկանդալային հայտարարություններ անել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Էջմիածնում կլանները գլխատված են. Ն. Փաշինյանը՝ թեկնածուի հայտարարության մասին

Արմավիրում անակնկալ հյուրասիրություն, աղ ու հաց էին կազմակերպել Ն. Փաշինյանի համար (տեսանյութ)

Ինքնիշխան պետության ներքին գործերի մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի. Զախարովան՝ Միլսի ելույթի մասին

Նկար, յուղանկար, ջրանկար. Սյունիքի նախկին մարզպետի ունեցվածքն ու թանկարժեք իրերը

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

«Թումո»-ն բարեկամության լավագույն օրինակ է. Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել․ մանրամասներ