«Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. «Սելթիկին» պարտվեց ընդհանուր 0:6

«Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Երեկ՝ հուլիսի 18-ին, որակավորման առաջին փուլի պատասխան խաղում պարտվեց «Սելթիկին»: Շոտլանդական հայտնի թիմին, որը գրեթե ողջ խաղն անցկացրեց 10 խաղացողով, զիջեց 0:3:

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Մուսա Դեմբելեն: 11-րդ րոպեին «Սելթիկի» կազմում մրցակցի նկատմամբ կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ Յոզո Սիմունովիչը: Թվային առավելությունից, սակայն հայկական թիմի ներկայացուցիչներն օգտվել չկարողացան: 19-րդ րոպեին նրանք կրկին գոլ բաց թողեցին, ու կրկին այն իր հաշվին գրանցեց Դեմբելեն: 35-րդ րոպեին Ջեյմս Ֆորիստն իր թիմի առավելությունը դարձրեց խոշոր:

Առաջին կեսի մնացած հատվածում ու 2-րդ խաղակեսում նոր գոլեր չեղան, ու «Ալաշկերտը» պարտվեց նույն հաշվով, ինչ առաջին խաղում Երեւանում: 2 խաղերի արդյունքում «Սելթիկին» զիջեց ընդհանուր 0:6 ու դուրս մնաց հետագա պայքարից:

«Ալաշկերտը» պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում: Որակավորման 2-րդ փուլում կմրցի Մոնտենեգրոյի «Սուտյեսկայի» դեմ:

Տպել
743 դիտում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ