Դուք հիմա ինձ ստիպում եք. նախարարը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողին պաշտոն տալու մասին

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգություն չունի՞, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն է նշանակվել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը, պատասխանեց.

«Եթե ես մտահոգություն հայտնեմ, դրանով կմիջամտեմ բուհերի աշխատանքին: Դուք հիմա ինձ ստիպում եք, որ ես դա անեմ»:

Հարցին, թե ընդհանրապես այդ թեմային չե՞ն անդրադառնալու, նախարարն արձագանքեց. «Գնահատական կհնչի, երբ հարցերը լուծվեն»:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը հուլիսի 21-ին նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:

Նա հայտարարել է, որ կաթողիկոսի հրաժարականին ուղղված բողոքի ակցիաները չեն դադարեցնելու եւ դա իր նոր աշխատանքին չի խանգարելու, աշխատանքային ժամերին զբաղվելու է աշխատանքով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով սոցիալապես անապահովներին դասագրքերի եւ այլ աջակցություն տրամադրելու հարցին, ասաց, որ դրանք համայնքային խնդիրներ են: Նա նշեց, որ առանձին հարցերին կմիջամտեն, երբ որ խնդիրներ կլինեն, կքննարկեն, բայց շրջաբերականներ այդ թեմայով չեն ցանկանում, որ լինի: Անդրադառնալով մինչեւ թվով տասը աշակերտ ունեցող դպրոցների ճակատագրին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ դպրոցները այս պահին գործում են եւ փորձագետները նախագծեր են ներկայացնում:

«Մենք կածում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հետեւյալ կերպ, երբ տվյալ փոքր եւ հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որը իր մեջ կներառի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն եւ կդառնա տվյալ համայնքի կարեւորագույն կենտրոններից մեկը»,- ասաց նա:

Նա նկատեց, որ Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել, այդ թվում՝ նաեւ մեծահասականների շրջանում:

«Մենք միջնաժամկետ կտրվածքով նախատեսում ենք, որ տվյալ կրթական կենտրոնները նաեւ կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ավելի վաղ բարձրաձայնված տարրական դասարանների լիցենզավորման հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ներկայումս դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի մեկին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին, ինչը թեեւ ժամանակավոր լուծում կլինի եւ հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցները այլեւս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ իրենց լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել: Հարցին, թե հասարակության մի մասը ցանկանում է վերադառնալ տասնամյա կրթությանը, նախարարն ասաց, որ այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա նոր կրթության եւ գիտության նախարար:

«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը եւ հասարակության այդ հատվածին չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այսօրվա իր գրառմանը, նա ասաց, որ բանկերի անուններ չի տալու: Նա ասաց, որ նախկինում իրեն եւս փորձել են ուղղորդել, սակայն նա այլ բանկից է օգտվել: Նշենք, որ նախարարը գրառում էր կատարել, ըստ որի՝ նախկինում որոշ ԲՈՒՀ-եր եւ ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին՝ հաշիվներ բացել կոնկրետ բանկերում եւ իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ է անում՝ այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից եւ չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:

Տպել
3442 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում