Բուհերը կառավարությունից աջակցություն են ակնկալում. ընդունված ուսանողների թիվը փոքր է

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններն այս տարի, ինչպես հայտնի է, կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որոնք հետեւանքն են փոքր թվով ուսանող ընդունելու, ինչն էլ իր հերթին շղթայաբար առաջ է բերելու տարբեր խնդիրներ:

Այս տարի եղել է գրեթե 5 հազար 300 դիմորդ, որը կիսով չափ պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Առայժմ բուհ է ընդունվել դիմորդներից 4 հազար 430-ը: Սպասվում է, որ մրցույթի լրացուցիչ փուլի արդյունքներով կընդունվի եւս 160-ը:  

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներն ակնկալում են, որ կառավարությունն, ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, օգնության ձեռք կմեկնի եւ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս անցնցում դուրս գալու համար: Խնդիրն, ի դեպ, միայն նոր ուսումնական տարվան չէ, որ հատուկ է լինելու, այլ փոխանցվելու է մի տարուց մյուսին, որովհետեւ այս տարի փոքրաքանակ ուսանողներ են լինելու առաջին կուրսում, մյուս տարի, փաստորեն, երկրորդում եւ այսպես շարունակ:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ բուհերն այդ ճգնաժամին պատրաստվելու հնարավորություն ու ժամանակ ունեցել են: Խնդիրները կանխատեսվում էին դեռ տարիներ առաջ, երբ հայտնի էր, որ 12-ամյա հանրակրթության անցնելու ճանապարհին գրանցված որոշակի շեղումների պատճառով շրջանավարտների թիվը փոքր է լինելու:

Նախարարը չպատասխանեց մեր հարցին, թե հատկապես ինչ ակնկալիքներ ունեն բուհերը եւ, այնուամենայնիվ, հնարավո՞ր է դրանց աջակցություն տրամադրվի: «Այս պահին կոնկրետ քայլեր չեմ ասի, որովհետեւ ես պատրաստվում եմ շաբաթ օրը պետական համալսարաների ռեկտորների հետ հանդիպել, վաղը՝ մասնավոր բուհերի: Ընդհանուր խնդիրները կքարտեզագրենք, բայց ակնհայտ է, որ բուհերը իրենք տարիներ շարունակ իմանալով, որ նման պրոբլեմների առաջ են կանգնելու, ըստ էության չեն պատրաստվել այս ճգնաժամին»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը: «Դրա ձեւերն ունեի՞ն» հարցին նախարարը դրական պատասխան տվեց:

Տպել
1553 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք