Ընդդիմությանը դատի տալու ջատագով չեմ. Իոաննիսյանը՝ Հովհաննիսյանի արած արտահայտության մասին

«Հարցը ինձնից ներողություն խնդրելը չէ, այլ հանրությունից: Երբ ես ասում էի՝ ակնկալում եմ ներողություն, նկատի ունեի, որ ոչ թե որպես Դանիել եմ ակնկալում ներողություն, թե չէ կնեղանամ եւ այլն, այլ հանրությունից, հանրության առաջ»,- այս մասին ասաց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը, որտեղ վերջինս, ըստ էության, վիրավորում էր Իոաննիսյանին՝ ասելով. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:

«Էնպես չի, որ ես այդ արտահայտությունից հետո կոմպլեքսավորվել եմ, դարդոտվել եմ: Հարցը խորհրդարանում կիրառվող բառապաշարի մասին է»,- ասաց Իոաննիսյանը:

Հուլիսի 17-ին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նման արտահայտություն էր արել, քանի որ օրենսգրքի փոփոխության քննարկումների շուրջ տարբեր կարծիքներ էին ձեւավորվել:

Իոաննիսյանն ասաց, որ ինչքանով ինքը նայել ու հասկացել է՝ արտահայտությունն իրեն է ուղղված եղել. «Կարծես թե, միարժեք է, որ ինձ էր ուղղված»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, ներողամտություն հայցեց Իոաննիսյանից, մեկնաբանելով, որ իր խոսքերը իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր Հովհաննիսյանի նկարագրած երեւույթը: Մեր հարցին՝ Դանիել Իոաննիսյանը Հովհաննիսյանի մեկնաբանությունից ու ներողությունից հետո դատարան դիմելո՞ւ է, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Իոաննիսյանը պատասխանեց. «Ես ընդդիմությանը դատի տալու ջատագով չեմ»:

Տպել
3975 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը