Վառեց, ծափ տվեց, գնաց. Երեւանի Նոր Խարբերդ թաղամասն անմարդկային պայմաններում է (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասը, մեղմ ասած, անտեսված է: Մոտ 4000 տնտեսություն ունեցող թաղամասում վիճակը սահմանամերձ ամենավատ պայմաններում գտնվող գյուղերից էլ վատ է: Նոր Խարբերդի բնակիչներն իրենց բազմաթիվ անլուծելի խնդիրներով դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը:

Նոր Խարբերդում այսօր թիվ մեկ խնդիրը խմելու եւ ոռոգման ջրի խնդիրն է: Բնակիչների խոսքով՝ մի քանի տարի առաջ, երբ «Վեոլիա ջուր»-ը ոչ մի խողովակ չէր փոխել, ամեն ինչ հիասքանչ էր, իրենց սառնորակ ջրին էլ ջուր չէր հասնում: Այսօր նրանք օրվա մեջ երկու ժամ են ջուր ունենում, որը խմելու եւ կերակուր պատրաստելու համար պիտանի չէ:

Խողովակները վնասվելուց հետո հները կտրել են, նոր՝ ավելի անորակ ու նեղ խողովակ տեղադրել, այսօր մոտ 30 ընտանիք այդ խողովակով եկող ջրից է օգտվում: «Էդ նեխած ջրի համար ամիսը 5 հազար դրամ գումար եմ տալիս, ահավոր է, ճաշ ես սարքում, չես կարողանում ուտել, համ է գալիս, միայն հիգիենայի համար ենք օգտագործում»,- ասաց քաղաքացիներից Աշխեն Բադալյանը, որը վեց տարի է՝ ինչ տեղափոխվել է Նոր Խարբերդ:

Բնակիչները փաստեցին, որ ջուրն անորակ է եւ առողջության համար խիստ վտանգավոր, մի քանի տարի առաջ տարել են լաբորատոր հետազոտության, պարզվել է՝ նորմայից կոշտ է: Ջրի մեջ կան ժանգի մնացորդներ, հող, քար, փայտ, միջատներ, սակայն ուզած, թե չուզած գործածում են, իսկ խմելու եւ կերակուր պատրաստելու ջուրը գնում են:

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրեր են կնքել, բաժանորդներ են, բայց դա հարցին լուծում չի բերում: Բնակիչներից Արամ Նիկողոսյանի խոսքով՝ բազմիցս դիմել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին եւ տարբեր ատյանների: «Ասում են՝ իրենց հիշում են ընտրությունից-ընտրություն: Ընտրությունների ժամանակ էլ գալիս խաբում գնում են»,-ասաց նա:

Բնակիչների ջրաչափերը դրսում են, ամեն մեկինն իր տան դիմաց, փողոցի մի փոքրիկ փոսի մեջ: «Մենք բաժանորդներ ենք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, ունենք օրինական փաստաթղթեր, սակայն ջրի գումարը մեզնից տեղի բնակիչներից մեկն է գանձում՝ ամեն անգամ օդում թիվ կրակելով»,- ասում են նրանք:

«Վերջին խայտառակ ընտրություններից առաջ, երբ կային ընտրակաշառքներ եւ այլն, մեր հարեւաններից մեկը՝ Հարութ Հարությունյանը, որոշեց մեր բոլորի հաշվին գումար աշխատել: Մեր հարևանը հայտարարեց, որ եթե ուզում ենք այդ ջրից մենք էլ օգտվել, թեեւ բոլորս բաժանորդներ ենք եւ ունենք պայմանագրեր, յուրաքանչյուրս պարտավորված ենք վճարել մոտ 50 հազար դրամ, քանի որ խողովակները փոխելու հետ կապված որոշ ծախսեր նա արել է սեփական միջոցներով»,- պատմեց Անի Մուղնեցյանը:

Վերջինիս խոսքով՝ արդեն վեց ամիս է՝ բնակիչները ջրի գումարը փոխանցում են քաղաքացի Հարութ Հարությունյանին: Որ բաժանորդի համար ինչքան գումար ասում է, մենք դա տալիս ենք իրեն, եւ չգիտենք՝ բաժանորդ ենք, ենթաբաժանորդ ենք, թե ինչ ենք, մենք առհասարակ գոյություն ունենք, թե՝ չունենք»:

Հարութ Հարությունյանի հետ մեր ներկայությամբ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեցին բնակիչները, վերջինս ասաց, որ դիմում է գրել եւ հրաժարվելու է իր «լիազորություններից»:

Բացի կենսական ամենակարեւոր բաղադրիչից՝ խմելու ջրից, Նոր Խարբերդի բնակիչներն ունեն ճանապարհի, աղբահանության, ինչպես նաեւ գազի խնդիր: Զավեշտալին այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ տվյալ թաղամասը «գազիֆիկացվել է», սակայն գազատար խողովակները հասել են մինչեւ Նոր Խարբերդ մտնող ճանապարհ, այդտեղ էլ վերջացել:

«Տարոն Մարգարյանը մի երկու տարի առաջ եկավ, երեք կիլոգրամանոց գազի բալոնը բերեց դրեց՝ ինքը վառեց, ինքը ծափ տվեց, թողեց գնաց, մենք էլի մնացինք առանց գազ: Հեռուստատեսությամբ էլ հայտարարեցին, իբր Նոր Խարբերդը գազիֆիկացվել է»,-պատմեցին բնակիչները:

Ասում են՝ եկել տներ են առել, վերանորոգել, սակայն իրենց երեխաներն այսօր իրենց հետ չեն ապրում, որովհետեւ չկան նվազագույն կենցաղային պայմաններ, գազ, ջուր, տրանսպորտի միջոց, էլ չեն խոսում թաղամաս տանող ճանապարհի գարշահոտության եւ նեխած աղբի մասին, որը երեկոյան ժամերի փողոցային շներն են հավաքվում ցիրուցան անում, հետն էլ ուշ ժամին փողոց դուրս եկածների վրա հարձակվում: Ամառը փոշի, ձմեռը ձյուն, աշունը ցեխ:

Նոր Խարբերդում բնակիչներ կան, որոնք 20 տարուց ավելի է՝ այդտեղ են ապրում, սակայն չեն պատկերացնում, թե տվյալ թաղամասը կոնկրետ ինչ է, որ վարչական շրջանի մեջ է մտնում: «Եթե համայնք ենք, թող ասեն՝ համայնք է, եթե վարչական շրջանի մի մաս է, ապա այդկերպ թող վարվեն, կամ գյուղի կարգավիճակ տան, ո՞վ է տեսել մայրաքաղաքի մի մաս համարվող նման թաղամաս 21-րդ դարում»,- ասում են նրանք:

Ինչ վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանին, ապա վստահեցնում են, որ այն ոչ մի անգամ տեղի ոչ մի խնդրով երբեւէ չի զբաղվել: Անկախ ամեն ինչից, քաղաքացիները պարտաճանաչ կատարում են աղբահանության, ջրի եւ այլնի վճարումները: Ասում են՝ չմատուցված ծառայության համար կատարում են վճարումներ, քանի որ երեխաների հետ կապված, եթե ինչ-որ տեղեկանքի կարիք է լինում, տվյալ վայրից պարտադիր հիշեցվում է, որ չեն վճարել եւ տեղեկանք էլ չեն տրամադրում:

տեսանյութ՝

Տպել
6050 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին