«Բանանց»-ն էլ լքեց Եվրոպա լիգան. եվրագավաթներում մնում են «Փյունիկը» եւ «Ալաշկերտը»

«Բանանց» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց Եվրոպա լիգայից: Երեկ՝ հուլիսի 19-ին, որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջեց «Սարաեւոյին»: Պատասխան խաղում մրցակցի հարկի տակ պարտվեց 0:3:  

Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Նիհադ Մույակիչը: 38-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մերսուդին Ահմեթովիչը: 72-րդ րոպեին էլ աչքի ընկավ Սեւկիյա Ռեսիչը: Այս թիմերի առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր «Բանանցի» 1:2 պարտությամբ: Թիմը պայքարից դուրս մնաց մրցակցին զիջելով ընդհանուր 1:5 հաշվով:

Երեկ եվրոպական մրցասպարեզում ելույթները շարունակելու հնարավորությունից զրկվեց նաեւ «Գանձասար-Կապանը»: Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում տանը 2:0 առավելություն ուներ «Լեխի» նկատմամբ, սակայն հանդիպման վերջին րոպեին ցավալի գոլ բաց թողեց. հաղթեց 2:1, եւ քանի որ առաջին խաղում պարտվել էր 0:2, 2 խաղերի արդյունքում ընդհանուր 2:3 հաշվով զիջեց ճանապարհը:

Նախօրեին Չեմպիոնների լիգայից դուրս էր մնացել «Ալաշկերտը»: Պատասխան խաղում «Սելթիկին» մրցակցի հարկի տակ պարտվեց 0:3: Առաջին խաղում էլ զիջել էր նույն հաշվով, եւ Չեմպիոնների լիգայից դուրս մնաց 2 խաղերի արդյունքում պարտվելով ընդհանուր 0:6: «Ալաշկերտը» հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: Կմրցի «Սուտյեսկայի» դեմ:

Եվրագավաթներում պայքարը շարունակում է նաեւ «Փյունիկը», բայց այս դեպքում հաղթանակի շնորհիվ: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում շրջանցեց բավական ուժեղ «Վարդարին»: Երեկ պատասխան խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց 2:0: Առաջին խաղում Երեւանում հաղթել էր 1:0, եւ որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց առավելության հասնելով ընդհանուր 3:0: Հաջորդ փուլում մրցակիցը կլինի ղազախական «Տոբոլը»: «Փյունիկը» Եվրոպա լիգայում հանդես գալու հնարավորություն ստացել էր այն բանից հետո, ինչ «Շիրակը» պայմանավորված խաղ կազմակերպելու սկանդալից հետո հրաժարվեց մասնակցել եվրագավաթներին:

Տպել
1376 դիտում

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում և Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը