Տնտեսական քաղաքականության հենասյունը կոռուպիցայի դեմ պայքարն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, մինչեւ լրագրողների հարցերին պատասխանելը խոսեց այն մասին, որ շատերին հայտնի չէ, թե կառավարությունը տնտեսական ինչ քաղաքականություն է վարում: Վարչապետը պատասխանելով այս հարցին՝ ասաց, որ ՀՀ կառավարության նպատակն է ստեղծել տնտեսական ներառական համակարգ:

«Դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում մեր կառավարությունը, կարծում եմ, որ մենք մանրամասնորեն չենք բացատրել, մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ նա նշեց, որ  հեղափոխությունից առաջ երկրում առկա է եղել մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտներ հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, ու սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ներքին արդյունքի ձեւավորման մաս դառնալ:

«Այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, պետք է լինեն հասանելի: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ:

«Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում»,- ընդգծեց Փաշինյանը:

Տպել
695 դիտում

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը