Ինչու հեղափոխությանը եւ Փաշինյանին ծաղրողը նշանակվեց ՍԱՊԾ ղեկավար. մեկնաբանում է վարչապետը

Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ինքը ժամանակին հայտարարել էր, թե Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով է եւ հետքերը բերում են ԱԺ՝ նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին, վարչապետը պատասխանեց.

«ՀՀ-ում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որեւէ քրեական գործի քննության համար չկա որեւէ սահմանափակում. մենք չենք ունենալու որեւէ գործ, որը քաղաքական պատճառներով կանգնեցվի, բայց նաեւ չենք ունենալու քրեական գործ, որի քննիչի դերում հայտնվի վարչապետը»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին:

«Գեորգի Ավետիսյանի նշանակումը վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ, եթե նայենք, թե ով, երբ, ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե բուրժուադեմոկրատական, ոչ թե սոցիալիստական կամ կապիտալիստական հեղափոխության, այլ սիրո եւ համերաշխության: Ձեր ասածը դրա անհերքելի ապացույցն է»:

Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների հետ կապեր ունեցողներին՝ պաշտոններ տալու մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց.

«Քրեական հեղինակություններ ասելով չգիտեմ՝ ում նկատի ունեք: Կապը կարող է լինել այն, որ մեկը մյուսի հորեղբոր որդին է կամ աներձագը: Ես չեմ բացառում, որ կարող ենք լինել սխալական, բայց ես բացառում եմ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալն ուղղելու ճանապարհին: Էական է՝ մենք այդ մարդուց փող ենք վերցրել, նշանակել ենք, կամ մարդիկ լծակ ունեն եւ իրենց լծակներով մարդկանց նշանակել են տալիս, թե՝ ոչ: Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել: Ես շնորհակալ եմ, որ այս հարցում մարդիկ օժանդակում են մեզ: Ես չեմ կարող ասել, որ ամեն նրբություններից տեղյակ եմ, բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Մի բանում համոզված եղեք, որ մենք չենք վարանի մեր սխալներն ուղղելու հարցում»,- եզրափակեց նա:

ՀՀ վարչապետը նկատեց նաեւ, որ այսօր ՀՀ-ում մասնագետների պակասի խնդիր կա, հետեւաբար, կարող են լինել նշանակումներ, որոնք արվեն գիտակցաբար, որոշակի ինստիտուցիոնալ հիշողությունը մի տեղից մեկ այլ տեղ ներբեռնելու նպատակով:

«Այսինքն, ես մի քանի դեպք գիտեմ, որ այդ տեղեկությունը միայն տվյալ մարդն է տիրապետում ու նրան ազատել աշխատանքից սխալ կլինի: Դա էլ բխում է տվյալ համակարգի առանձնահատկություններից: Մենք էլ ասում ենք, որ դուք պետք է X ժամանակ աշխատեք համակարգում, որ տեղեկատվությունը փաստաթղթավորվի եւ փոխանցվի նոր եկող աշխատակիցներին»:

Տպել
3277 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են