Ինձ համար մեծագույն խայտառակություն կլինի, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրավիրած ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանին վերապահված բացարձակ իմունիտետն է նրան վստահություն տալիս «Մարտի 1»-ի գործով, եւ եթե անհերքելի փաստեր լինեն ի՞նչ հնարավորություն կա նրան այդ իմունիտետից զրկելու համար, վարչապետն ասաց.

«Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ: Եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Այսինքն՝ դա թյուր ընկալում է իմ կարծիքով: Իհարկե, իրավաբանները պետք է խոսեն, բայց եթե ձեր ասած վստահությունը կապված է այդ ընկալման հետ, ես այդքան էլ վստահ չեմ, թե դա ճիշտ ընկալում է: Ինչ վերաբերում է  մնացածին, դա քննչական մարմինների գործն է: Ես կարող եմ ասել մի բան, որ ՀՔԾ պետին ներկայացնելով՝ ես շատ հստակ ասել եմ այն խնդիրները, որոնք դրված են ՀՔԾ-ի առջեւ: Այդ խնդիրների մեջ կարեւորագույն տեղ ուներ «Մարտի 1»-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Ես ուրախ եմ, որ մենք էստեղ լրջագույն տեղաշարժեր ունենք ու հույս ունեմ, որ դրանք լրջագույն արդյունքների կբերեն: Շատ կարեւոր եմ համարում, որ քննությունն ընթանա ներգրավված բոլոր անձանց եւ օրինականության բացարձակ պահպանությամբ»,- ասաց նա:

Վարչապետը ընդգծեց, որ իր համար մեծագույն խայտառակություն կլինի, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն.

«Ես սա ասում եմ, ոչ թե միայն ՀՀ վարչապետ, այլ ՀՀ վարչապետ, որը նախկինում եղել է քաղբանտարկյալ եւ ինձ համար անձնապես մեծագույն խայտառակություն կլինի, եթե մենք ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալներ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ՀՀ-ում մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց դա չի նշանակում, որ որեւէ քրեական գործ կանգնելու է, որեւէ անձով պայմանավորված: Եթե քրեական պատասխանատվություն ենթարկելու համար կլինեն բավարար հիմքեր, օրենքով նախատեսված ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը:

Տպել
2778 դիտում

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ

Մարտի 1-ի հրոսակները. ովքեր էին սեւազգեստ գրոհայինները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նախագահը հանդիպել է Արցախի պետնախարարին