Փորձ է արվում վարկաբեկել բանակին, իջեցնել ԶՈՒ հեղինակությունը. ԳՇ պետի հայտարարությունը

20/07/2018 schedule18:44

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում է սոցիալական ցանցերում ու լրատվականներում դադարեցնել զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ անվանարկող հայտարարությունները.

ԳՇ պետի հայտարարության մեջ ասված .

«Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության եւ ռացիոնալության որեւէ տարր չպարունակող:

Այսպիսի հրապարակումներով նախեւառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսեւորվում, տարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվում, իրային եւ պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են եւ այլն: Այս ամենը ոչ միայն է բարոյալքող ազդեցություն է ունենում հայրենյաց եզերքի անվտանգության ու անձեռնմխելիության ապահովման առաքելությունն իրականացնող զինված ուժերի անձնակազմի վրա, այլեւ, հաճախ, հասարակայնության շրջանում անհարկի, երբեմն նաեւ ոչ տրամանաբանական, շահարկումների տեղիք տալիս, որն այսօր, առավել քան երբեւէ անհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտագության ու կայունության մակարդակի բարձրացմանը:

Կողմնակից ենք առողջ եւ կառուցողական քննադատությանը, այն դիտելով որպես առաջընթացի ապահովման կարեւոր գործոն: 

Հաշվի առնելով, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, պատրաստակամություն ենք հայտնում ցանկության (դիմելու) դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինված ուժերի առօրյային եւ գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար:

Միաժամանակ ակնկալում եմ յուրաքանչյուր հրապարակման վերաբերյալ իրավապահ մարմինների արագ արձագանքումն ու գործուն միջոցների ձեռնարկմամբ՝ հրապարակային անդրադարձը: 

Վերստին վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով ու անշեղորեն իրականացնելով իրենց սահմանադրական առաքելությունը, հետայսու էլ օպերատիվ արձագանքելու եւ անհաշտ պայքար են մղելու անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաեւ հասարակության գործուն աջակցությունը»:

Տպել
4134 դիտում

ՀՀԿ-ն հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու կողմ չէ ներկայացված նախագծին. հայտարարություն

Հայ-չինական գիտական կապերն ամրապնդվում են

Տորոնտոյում Համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ հավաքվել է 1 մլն 300 հազար դոլար. Նազարյան

ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը

ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին

Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առեւտրի կենտրոնի աշխատակիցներին

Այսօր քայլում էի Երեւանի փողոցներով եւ ինձ ոչ ոք չճանաչեց. մանրամասներ Ալեքսեյ Չումակովի մենահամերգից

Գյումրիում մահվան ելքով ավտովթար է գրանցվել

Առերեւույթ չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին. Արփինե Հովհաննիսյան

Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը. Հակոբ Արշակյան

Ֆորս մաժոր Ազգային ժողովում. ԸՕ-ի նախագիծը չի քննարկվում ո՛չ 24, ո՛չ էլ 72-ժամյա ռեժիմներում

Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նորանշանակ նախարարը դիտողություն է արել ծխախոտի մնացորդը գետնին գցող ոստիկանին, այնուհետև ինքն է վերցրել այն (տեսանյութ)

Կամ գնում ենք նոր ԸՕ-ով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է ակնկալում. Նիկոլ Փաշինյան

11 տարի անց 1-ին անգամ Կլասիկոն կանցնի առանց Մեսսիի