Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները Շիրակի մարզի Փանիկ բնակավայրում զորավարժանք իրականացրեցին: Դրա ընթացքում գյուղի մեջ կրակոցներ հնչեցին, որոնք հանդիսացան տեղի բնակիչների վախի, ապա զայրույթի պատճառը: Դատելով տեղի բնակիչների կատարած տեսանյութերից, կարելի է եզրակացնել, որ զորավարժության սցենարը ենթադրում էր հարձակում Փանիկ գյուղի երկաթուղու մոտով անցնող ավտոշարասյունի վրա՝ դարանակալած դիրքերից: Մի կողմ թողնենք այն, թե ովքեր հիպոթետիկ սցենարների պարագայում կարող են շարասյունով շարժվել այդ ուղղությամբ. ընդունենք իրավիճակն ընդամենը որպես սցենար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս միջադեպին՝ որակելով այն սադրանք հայ-ռուսական հարաբերությունների դեմ:

«Դա անթույլատրելի միջադեպ է եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության», - ասել է Փաշինյանը: 

Փաշինյանի գնահատականին բավական կոշտ արձագանքել է հայտնի ռուս քաղաքագետ, պատմաբան ИА REGNUM-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ 168.am-ի հետ զրույցում: Նրա զգացմունքային պատասխանները փոքր-ինչ անհասկանալի են, քանի որ հոդվածներում նա սովորաբար համակողմանի եւ սթափ ուսումնասիրություններ է կատարում, թեեւ ոչ առանց կայսերապաշտության չափաբաժնի: Տարասովի արտահայտած մի քանի մտքեր յուրահատուկ ուշադրության են արժանի:

«Իսկ ինչպե ՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում», - կայքի հետ զրույցում ասել է Տարասովը:

Պարոն Տարասովին, թերեւս, հարկ է հիշել, որ Հայաստանն առաջին անգամ չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին եւ գնահատել նույն կերպ, ինչպես որ գնահատել է մինչ այդ: Հարկ է նշել նաեւ, որ նախորդ տարվա սեպտեմբերին Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի զորավարժությանը, որին Հայաստանը ներկայացված էր լինելու երեք ռազմական բժիշկով, մենք չմասնակցեցինք:

Ինչ վերաբերվում է պաշտոնական Մոսկվայի գնահատականին, ապա կարելի է նոր մոտեցում առաջարկել՝ դիտարկել որպես դաշնակցի մասնակցությունը հակառակորդի զորավարժություններին: Ի վերջո, եթե Հայաստանը կարողանում է այդ զորավարժությունների ընթացքում հանդուրժել Ադրբեջանի ներկայությունը, ապա, կարելի է ենթադրել, որ մասնակցությունն իրոք կարեւոր է:

«Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, եւ թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները եւ իր արեւմտյան գործընկերները»,- ասել է Տարասովը 168.am-ին:

«Ընկեր» Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հարցը չի բարձրացնի, քանի որ այն փակված է առնվազն մինչեւ 2044 թ.: Իսկ թուրքերի եւ ադրբեջանցիների դասումը «արեւմտյան գործընկերների» հետ նույն շարքին հերթական անգամ ի ցույց է դնում Տարասովի արդարացված մտավախությունն առ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկվում են որպես սպառնալիք՝ միացյալ թյուրքական պետության համատեքստում, իսկ ռուս-թուրքական սերտ համագործակցությունը թեկուզ սիրիական ճակատում, կրում է ժամանակավոր բնույթ: Սրանից էլ բխում է, որ տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի կենսական շահերն իրարից անբաժան են՝ անկախ նրանից «սիրում ենք» մենք միմյանց, թե ոչ:

«Մենք չենք խոչընդոտելու Փաշինյանին, թող աշխատեն»,- ասել է Տարասովը: Ամփոփելով զրույցը՝ նա նշել է, որ, եթե ՀՀ կառավարության նոր ղեկավարն «այդքան վստահ է, թող պաշտպանվի»:

Տարասովը, թերեւս, տեղյակ չէ, որ այժմ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ հայ հասարակությունն այնքան վստահ են, որ անհրաժեշտության դեպքում կարող են եւ ինքնուրույն պաշտպանվել: Սակայն, օբյեկտիվ պատճառներով պաշտպանության հնարավոր ձախողման դեպքում արդեն Տարասովի նշած «իրենք» պետք է մտածեն ինչ են անելու Ալբանիայից մինչեւ Ալթայ նկրտումներ ունեցող ուժերի հետ, որոնց մասին պարոն Տարասովը որպես պատմաբան, քաղաքագետ, Ադրբեջանի պետական համալսարանի շրջանավարտ եւ երկար տարիներ ԽՍՀՄ Պետական Հեռուստառադիոյի թուրքական խմբագրության աշխատակից, անշուշտ, տեղյակ է:

168.am-ի հետ հարցազրույցի հրապարակումից 5 րոպե առաջ Տարասովի հարազատ REGNUM-ում հրապարակվել էր քաղաքագետի՝ մոտավարապես նույն բովանդակությամբ հոդվածը, որում քաղաքագետը եզրակացություն էր անում, թե «ժամանակն է Երեւանին հրաժարվել միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձերից»:

Անհասկանալի է միայն, թե ինչ տրամաբանությամբ է նա կրկնում հուլիսի 1-ին Չոջուկ Մարջանլիում հավաքված ռուսաստանցի փորձագետների խոսքերը, որոնք ինքը Տարասովն ավելի վաղ «աբրակադաբրա» էր անվանել, իսկ Ադրբեջան այցելած փորձագետներին կապել մասոնների հետ:

Ինչ վերաբերվում է կոնկրետ խնդրի էությանը, ապա Տարասովին դուր չի եկել Փաշինյանի գնահատականի հնչերանգը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող էր այլ կերպ արձագանքել, քանի որ, հնարավոր է, տեղի են ունեցել տեխնիկական թյուրիմացություններ: Սակայն չէ՞ որ փանիկցիներին էլ դուր չի եկել, որ իրենց գյուղում կրակում են՝ այն էլ առանց նախազգուշացնելու: Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի այս դեպքը՝ մինչեւ հուզական մտքեր արտահայտելը անհրաժեշտ է հիշել, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք պատրաստ են մեծ գին վճարել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար եւ չարժե նրանց ջրաղացին ջուր լցնել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հուլիսի 21-ի համարում:

Տպել
5266 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին