Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

Առողջապահույան նախարար Արսեն Թորոսյանից «Հայկական ժամանակ» տեղեկանում է, որ Երեւանում գրծող բժշկական կենտրոններից մեկը հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել:

«Այսօր խնդրել եմ ՊԵԿ-ի մեր գործընկերներին, որպեսզի մարզային մի բուժհաստատության հաշիվների վրա կալանք չդնեն հարկային պարտքերի պատճառով, որպեսզի այդ բուժհիմնարկը չդադարի գործել մինչեւ կլուծենք ֆինանսավորման հարցերը։ Միաժամանակ այսօր տեղեկացա, որ մեկ այլ երեւանյան բուժհաստատության «գործերը» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել։

2016-2018թթ-ին ԲԿ-ի կողմից բացվել են թվով 6 ավանդային հաշիվներ եւ կնքվել է թվով 35 ավանդի պայմանագրեր, 2016թ-ին թվով 24, 2017թ-ին թվով 7, 2018թ-ին թվով 4 պայմանագիր` դասական ժամկետային, կուտակվող ավանդի եւ բիզնես ավանդի պայմանագրեր: Առանձին դեպքերում նույն օրը կնքվել են 4 տարբեր պայմանագրեր` տարբեր ավանդային հաշիվներով, օրինակ 21.11.2016թ-ին: 2017թ-ի ապրիլի 12-ին կնքվել է 2 ավանդի պայմանագիր տարբեր ավանդային հաշիվներով եւ 2018թ-ի ապրիլի 3-ին 2 տարբեր ավանդային հաշիվներով: 2016-2018թթ-ի ԲԿ-ի կողմից ներդրված ավանդների ընդհանուր գումարը ըստ ավանդային հաշիվների վերաբերյալ բանկի կողմից ներկայացված քաղվածքների կազմում է 280,0մլն դրամ»,- նախարարաը ԲԿ-ի անուն չի նշում, սակայն առաջարկում է նրա անունը գուշակել մեկ անգամիս:

«Կարո՞ղ եք գուշակել բուժհաստատության անունը մեկ անգամից»,- իր գրառումը եզրափակում է Թորոսյանը:

Խոսքը հավանաբար Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի կողմից ղեկավարվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մասին է: Նշենք, որ հուլիսի 19-ին նախարարը ՀԺ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արա Մինասյանի ղեկավարած հիվանդանոցը 300 մլն պետպատվեր է ստացել պետությունից, սակայն ոչ մի հվանդի չի բուժել:

Տպել
15656 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը