Չընտրված քաղաքապետ. քանի՞ ձայն ունի Զախարյանը

21/07/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 19-ի համարում

Սահմանադրական բարեփոխումների փաթեթի կարեւոր կետերից մեկն էլ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելն է: Հենց այս կետի շուրջ էլ մեր իշխանությունները բավական երկար ժամանակ կռիվ էին տալիս Վենետիկի հանձնաժողովի հետ ու հետո բոլորիս համար անակնկալ ձեւով, գրեթե առանց վերապահումների, ընդունեցին, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը դառնա ընտրովի: Ի՞նչ պատահեց: Պարզապես մեր իշխանությունները մի պահ երեւի շատ լուրջ էին ընդունում քաղաքապետի ընտրովիության հեռանկարը, դրանում իրենց իշխանության համար մեծ վտանգ էին տեսնում, բայց հանկարծ թուլացան, մտածեցին եւ հասկացան` ՀՀ նախագահի պաշտոնն էլ է ընտրովի, բայց դա հո չի՞ նշանակում, որ շատ ձայներ հավաքած թեկնածուն է դառնում նախագահ:

Քաղաքապետի պարագայում էլ կկեղծեն, կպրծնի-կգնա: Եթե Երեւանի քաղաքապետի ընտրությունները լինեն ուղղակի եւ կեղծիքներ չլինեն, հետաքրքիր է, որքա՞ն ձայն կհավաքի այսօրվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Ես նման սոցիոլոգիական հարցումներ չեմ անցկացրել, ես չեմ կարող դրան պատասխանել»,- մեր այս հարցին երեկ այսպես պատասխանեց ինքը` Ե.Զախարյանը: Վերջինս ասուլիս էր հրավիրել ամփոփելու առաջին կիսամյակում քաղաքային իշխանությունների գործունեության արդյունքները: Եւ իրոք, ինչո՞ւ պետք է Երվանդ Զախարյանին հետաքրքրի, թե իր ղեկավարած քաղաքի բնակչության քանի տոկոսն է վստահում իրեն: Կարեւորը, որ նրան վստահում է Ռոբերտ Քոչարյանը, ով նրան նշանակել է այդ պաշտոնում: Իսկ մեկ հոգու վստահությունը շահելու, ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը, 400 համեմատաբար ազնիվ եղանակ կարելի է գտնել:

Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթը ընդունվի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնի ընտրովիության հարցը կարգավորվի առանձին օրենքով, ապա այդ օրենքում ամրագրվելու է ամենավատ, ամենաաղետալի տարբերակը: Այն է` քաղաքապետին ընտրելու են ոչ թե երեւանցիները, այլ ավագանին: Այսինքն՝ մի քանի դրածոներ, որոնք իբր ընտրությունների արդյունքում դառնալու են ավագանու անդամներ, որոշելու են, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետ: Եւ դրանից հետո արդեն հնարավոր չէ ասել, թե ով է կրում պատասխանատվությունը այս կամ այն մարդուն Երեւանի քաղաքապետ նշանակելու համար:

«Ես կողմ եմ, որպեսզի Երեւանի քաղաքապետը ընտրվի ավագանու կողմից»,- մեր համապատասխան հարցին ի պատասխան ասաց պրն Զախարյանը: Սա արդեն ապացույց է, որ հենց այդպես էլ լինելու է: Ինչո՞ւ: Որովհետեւ, նախ՝ միայն դրա արդյունքում պրն Զախարյանը կարող է մնալ իր պաշտոնում, եւ երկրորդ՝ Երվանդ Զախարյանը պատկանում է մեր այն պաշտոնյաների թվին, որի կարծիքը միշտ համընկնում է վերադասի կարծիքի հետ: Պրն Զախարյանի բազմամյա գործունեության շրջանում չեք գտնի մի հայտարարություն, մի ակնարկ, մի արտահայտություն, որը չհամընկնի այդ օրվա իշխանությունների կարծիքի հետ: Երեկ մեկ անգամ եւս փորձեցինք ստուգել այս պնդումը: Հարցրինք, թե ինչպես է վերաբերվում քաղաքապետը նրան, որ ՀՀ կառավարությունը Երեւանի տարածքում բազմաթիվ հողակտորներ, օբյեկտներ, շինություններ օտարում է ուղղակի վաճառքի ձեւով` առանց մրցույթի:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե կառավարությունը նման որոշումներ է կայացնում, ապա դրանք բոլորը հիմնավորված են»,- բառացիորեն ասաց պրն Զախարյանը: Կարող էինք կասկածել, որ մեր կառավարությունն իրոք հիմնավորված որոշումներ է կայացրել, եթե չունենայինք մի քանի պաշտոնական տվյալ: 2004 թվականին միայն Երեւանում օտարվել է 115 հեկտար հող, յուրաքանչյուր քառակուսի մետրը միջինը 12 դոլարով: Եւ ի՞նչ կարող էր ասել այդ պարագայում քաղաքապետը: Թերեւս կարող էր ասել, որ ինքը փոքր-ինչ մտահոգված է նրանով, որ հողը վաճառվել է իր իրական արժեքից մի քանի անգամ էժան գնով, որ այդ հարցը պետք է ուսումնասիրվի, եւ այլն եւ նմանատիպ այլ հերթապահ արտահայտություններ:

Բայց մեր քաղաքապետը, ով երբեւէ չի հետաքրքրվել իր ղեկավարած քաղաքի բնակչության շրջանում իր ունեցած վարկանիշով, գտնում է, որ իշխանությունների կայացրած բոլոր որոշումները հիմնավոր են: Իսկ սրանից ուղղակիորեն հետեւում է, որ եթե պրն Զախարյանը թեկուզ ականջի պոչով լսած լիներ, որ իշխանության վերնախավում քննարկվում է քաղաքապետի ուղղակի ընտրության տարբերակը, ապա վայրկյան անգամ չկասկածեք, որ պրն Զախարյանը իր լիարժեք համաձայնությունը կհայտներ քաղաքապետի ուղղակի ընտրության տարբերակին: Երեկվա ասուլիսում քաղաքապետը անդրադարձավ բազմաթիվ հարցերի:

Թերեւս կարեւորագույնը, որ կհետաքրքրի երեւանցիներին, այն էր, որ երթուղային տաքսիների ուղեւորավարձը առաջիկայում կթանկանա: Համենայն դեպս նման ակնարկ արեց քաղաքապետը: Ըստ վերջինիս, Ավտոբուսների եւ երթուղային տաքսիների ուղեւորավարձերը նույնն են, ինչը բերում է ավտոբուսների ոչ արդյունավետ շահագործման: «Մենք հիմա ուսումնասիրություններ անում ենք եւ աշխատում ենք պահպանել (ուղեվարձը-խմբ), եթե ոչ, ապա մենք իրոք ստիպված կլինենք վերանայել»,- ասաց պրն Զախարյանը: Հաստատ թանկանալու է:

Հայկ Գեւորգյան

Տպել
3605 դիտում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա