Արցախի Աստղաշեն համայնքը նոր ջրագիծ կունենա. ԼՂՀ պետնախարարը հանդիպել է SPFA-ի խմբին

22/07/2018 schedule16:05

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 22-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին և շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանին:

ԱՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումը՝ հատկապես գյուղական համայնքները խմելու ջրով ապահովելը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ խմելու ջրի խնդրի լուծումը Արցախի կառավարության օրակարգային հարցերից է հանդիսանում, և շատ ուրախ են, որ բացի պետական միջոցներից, բարեգործական կազմակերպությունները ևս իրենց գործուն աջակցությունն են բերում այդ հարցում:

«Ինչպես նախկինում, այսուհետ ևս, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ: Բարեգործական աշխատանքների համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինչպես հիմնադրամի բարերարներին, այնպես էլ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով՝ արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- ընդգծել է Գ. Մարտիրոսյանը:

Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հ. Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գ. Մարտիրոսյանին ներկայացրել է սոցիալական, կրթական և այլ ուղղություններով իրականացված աշխատանքները՝ նշելով որ դրանք շարունակական են լինելու: Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ջրագծի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հիմնադրամի կողմից առաջնագիծը շուրջօրյա ջրով ապահովելուն ուղղված ծրագրերին և կառավարության հետ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Տպել
930 դիտում

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում