Ձեւավորեք էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ քննարկեք ԱԺ փոխնախագահի վարքագիծը. պահանջ

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը: Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասված է. «2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձեւավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Նա իր խոսքն ուղղել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին, Ալեն Սիմոնյանին եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։

ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից Դանիել Իոաննիսյանին մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելը, ոչ այլ ինչ է, քան ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում եւ խորացում, որը շարունակում է խոցելի դարձնել նրանց։

Հայաստանի Հանրապետությունը 2010 թ․ վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի շրջանակներում պարտավորություն է ստանձնել ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը եւ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ նրանց մասնակցությունը հանրային եւ քաղաքական կյանքին, որոշումների կայացմանը։

Մտահոգիչ է նաեւ Արփինե Հովհաննիսյանի արձագանք-պարզաբանումը իր արտահայտությունների վերաբերյալ, որով խուսափում է իր խոսքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրավորական լինելու մասին փաստից եւ ներողություն է հայցում միայն ձեւակերպման անձնավորված բնույթի համար։

Անընդունելի համարելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը եւ մտավոր խնդիրների շահարկումը՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

Հայտարարությանը միացել են հետեւյալ իրավապաշտպան կազմակերպությունները՝

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հաշմանդամություն եւ ներառական զարգացում» ՀԿ (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ)

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Լիարժեք կյանք» ՀԿ

«Իրավունքի զարգացման» կենտրոն ՀԿ

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Մենք Կարող ենք» ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

«Կանանց Ռեսուրսային կենտրոն»

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Արեւ Մելքոնյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ

«Լռության Ձայն» ՀԿ

Արմինե Ղազարյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ

«Սկարպ» ՀԿ»:

Տպել
3971 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ