Հասունացման շրջանի հետ կապված ավելի է սրվել աղջկաս առողջական վիճակը. բաց նամակ՝ վարչապետին

Գյումրի քաղաքի բնակչուհի Աննա Խուրշուդյանը սոցիալական ծանր վիճակում է գտնվում: Քաղաքացին բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, աջակցություն է խնդրում դստեր առողջական խնդրից ելնելով:

Աննա Խուրշուդյանի դուստրը մանկուց հաշմանդամ է, ունի սիրտ-թոքային անբավարարություն, որը պայմանավորված է սրտի բնածին արատով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է, որ դուստրը 80 տոկոսով առողջ է, եւ զրկել հաշմանդամության կարգից, հետեւաբար՝ ընտանեկան նպաստից:

Քաղաքացին բազմաթիվ նամակ-խնդրանքներով դիմել է մի շարք պետական կառույցների ու բարեգործական կազմակերպությունների, սակայն ոչ մի աջակցություն չի ստացել, որպեսզի կարողանա լուծել արտասահմանում դստեր վիրահատության եւ բուժման խնդիրը: Ստորեւ ներկայացնում ենք Աննա Խուրշուդյանի բաց նամակը.

Մեծարգո պարոն Փաշինյան`

Ամբողջ ընտանիքով ցնծությամբ ընդունեցինք Ձեր՝ ՀՀ վարչապետ դառնալու փաստը: Պայքարի օրերին մենք էլ ողջ հայ ժողովրդի նման հույսով ու հավատով լեցուն մասնակցում էինք թավշյա հեղափոխությանը: Մեր ժողովրդի մեծագույն մասի նման ես էլ մեծ ակնկալիքներով եմ նայում ապագային, հավատում, որ ունենալու ենք հայ մարդու շահերից բխող օրենքներ, իսկապես ազատ ու անկախ, ծաղկուն ու երջանիկ հայրենիք: Լավ, անչափ լավ եմ հասկանում, որ հնարավոր չէ մեկ ակնթարթում կարգավորել ամեն ինչ, որ դեռ շատ ջանքեր ու անելիքներ են պահանջվում թե՛ կառավարությունից, թե՛ ժողովրդից, սակայն կան ոլորտներ, որտեղ խիստ վերահսկողություն ապահովելը առաջնային է դառնում, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքին ու ճակատագրին: Բանն այն է, որ մեր ընտանիքում կան երկու հաշմանդամներ՝ ամուսինս եւ մեծ դուստրս: Ես նամակս գրում եմ ՝ դստերս հետ կապված խնդրից ելնելով.

Աղջիկս մանկուց հաշմանդամ էր, ունի սիրտ-թոքային անբավարարություն, որը պայմանավորված է սրտի բնածին արատով, բժիշկների բնորոշմամբ՝ TEDRADA FALO անվամբ: Հիվանդությունը բուժվում է վիրահատական 4 փուլերից հետո միայն: Առաջին վիրահատությունը կատարվեց, երբ աղջիկս 1 տարեկան 4 ամսական էր: Վիրահատության մյուս փուլերը մնացին անկատար, քանի որ բժիշկների խորհրդով դրանք պետք է կատարվեին փուլ առ փուլ, ինչը Հայաստանում անհնար է կազմակերպել, հաջորդ վիրահատությունները պետք է լինեն արտասահմանում: Ես բազմաթիվ նամակ-խնդրանքներով դիմեցի մի շարք պետական կառույցների ու բարեգործական կազմակերպությունների, բարերարների, սակայն ոչ ոք չցանկացավ ֆինանսապես օգնել՝ արտասահմանում դստերս վիրահատելու եւ բուժումներն անցկացնելու համար:

2016 թվականին բժշկասոցիալական փորձաքննությունը կրկին հաստատեց աղջկաս մանկուց հաշմանդամ լինելու փաստը՝ նրա մոտ առկա են 2-րդ աստիճանի անբավարարություն, փորձաքննությունը նշանակվեց 2 տարի ժամկետով: 2018 թվականի հունիսի 22-ին դարձյալ դիմում ներկայացրինք բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով, քանի որ հուլիսի 1-ին լրանում էր 2 տարին: Կրկին անցկացվեց բժշկական փորձաքննություն, որի արդյունքում հանձնաժողովը եզրակացրեց, որ աղջիկս 80 տոկոսով առողջ է, եւ դստերս զրկեցին հաշմանդամության կարգավիճակից, հետեւաբար նաեւ՝ ընտանեկան նպաստից: Եվ սա այն դեպքում, երբ հասունացման շրջանի հետ կապված ավելի է սրվել աղջկաս առողջական վիճակը: Միջնապատի արատից բացի աղջկաս մոտ կա նաեւ քիթ-կոկորդային խնդիր, որի հետեւանքով առաջանում է թթվածնային քաղց եւ հաճախակի արյունահոսություն:

Մեծարգո վարչապետ, մասնագիտական ի՞նչ տեսանկյունից ելնելով բժիշկները եկան նման եզրակացության: Ինչպե՞ս առողջ դարձավ 4 փուլից ընդամենը 1 փուլը վիրահատված իմ դուստրը, երբ նույն բժիշկները առաջին վիրահատությունից հետո սահմանեցին դինամիկ հսկողություն առ այսօր եւ այդ ընթացքում նրանց կողմից ոչ դեղորայքային, ոչ վիրահատական միջամտություն չի եղել: Եվ մի՞թե արդար էր հաշմանդամության թոշակից ու ընտանեկան նպաստից զրկել մեր ընտանիքին: Մի՞թե իմ 55 հազար դրամ եւ ամուսնուս 60 հազար աշխատավարձերը բավարար է ապրելու 4 անձից բաղկացած մեր ընտանիքին: Մենք միաժամանակ ստիպված ենք փակել երեք միլիոն դրամ բանկային վարկ, որն առաջացել է ամուսնուս եւ դստերս վիրահատությունների պատճառով:

Մի՞թե արդար է հիվանդ երեխային առողջ համարելն ու զրկելը գոնե անվճար բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, որը նրան ընձեռում էր նրա հաշմանդամության կարգավիճակը: Չէ՞ որ ընտանեկան նպաստի եւ հաշմանդամության գումարներով էի հոգ տանում աղջկաս համար:

Պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ վերականգնելու դստերս հաշմանդամության կարգը, որպեսզի կարողանամ ապահովել նրա մինիմալ կարիքները, եւ նա անվճար կարողանա օգտվել բժշկական անհրաժեշտ ծառայություններից:

Մեծապես հավատում եմ, որ անտարբերության չեք մատնի նամակս եւ կհասկանաք այն ցավն ու տառապանքը, որ հերթական անգամ զգացի դարձյալ կյանքի անարդարության ու մարդկային անտարբերության պատճառով, այս անգամ՝ Շիրակի թիվ 2 բժշկական սոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից:

Քաղաք Գյումրի

Մուշ 2 թաղ. 4/32 շ. բն19

Բնակչուհի Աննա Խուրշուդյան, հեռ. 077 459 155

Տպել
9578 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա