Տերյանը նաեւ լուրջ ազգային պետական գործիչ էր. Ջավախքում նշվեց պոետին նվիրված տոնը

Արդեն 52-րդ անգամ Գանձայում կայացավ Տերյանական պոեզիայի տոնը: Կրկին օդը լիքն էր Տերյանով:

Հանդիսությունը Վրաստանում սովորաբար անցկացվում է հուլիսի նախավերջին կիրակի օրը՝ համընկնում «Վարդավառ»-ի հետ, քանի որ 1905 թվականին այդ օրը Գանձայում է եղել մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը եւ դեռեւս Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի (Տերյան) հետ մասնակցել տոնակատարությանը: Սակայն այս տարի բացառություն էր, «Տերյանական»-ը նշվեց հուլիսի 21-ին, շաբաթ օր եւ Վարդավառի տոնից հետո:

Տերյանական պոեզիայի տոնին տարբեր տարիների մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հայտնի մշակույթի գործիչներ, որով տոնը վերածվում է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ բարեկամության տոնահանդեսի: Երկար տարիներ է՝ «Տերյանական»-ը նշվում է հստակ կանոնակարգված ձեւով:

Վ.Տերյանի տուն թանգարանը

Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր՝ Տեր-Սուքիասի ձեռքով 1852 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանի աճյունը: Տոնակատարության գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններն ու սրտառուչ խոսքեր նրա մասին: Հնչող երգ ու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը:

Պոեզիայի տոնը եզակի համաժողովրդական տոնախմբություն է Ջավախքում: Այդ օրը տոնին մասնակցելու պարտավորություն է զգում յուրաքանչյուր ջավախահայ, հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող վիրահայերը:

Տարբեր տարիների տերյանական օրերին իրենց մասնակցությունն են բերել ճանաչված գրողներ Հրանտ Մաթեւոսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին, Իոսեբ Նոնեշվիլին եւ շատ ուրիշներ: Այսօր հայ մեծանունների պակասը փորձում են լրացնել ՀԳՄ (Հայաստանի գրողների միության անդամներ)՝ Հովհաննես Հովնաթանը եւ Լեւոն Բլբուլյանը, Կորյուն Առաքելյան, Դավիթ Սարգսյանը եւ այլոք:

Վերջին մի քանի տարիներին տոնին իրենց ներկայությունն են ապահովում Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Դավիթ Չիչինաձեն, Ախալքալաքի շրջանի ղեկավարներ Յուրա Ունանյանը, Նաիրի Իրիցյանը: Պարտադիր ներկա է գտնվում նաեւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որի խոսքով՝  Տերյանական օրն իր համար առավել իմաստավորվում է այն առումով, որ ինքն էլ է ծննդով Գանձայից, սերված է Վահան Տերյանի գյուղից:

«Ասեմ ավելին, Վահան Տերյանի քույրն իմ հայրիկի տատիկն է: Ընդհանրապես՝ Վահան Տերյանը հայ ժողովրդի պոեզիայի եւ քաղաքականության փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Մեր հանրության լայն շրջանակները Վահան Տերյանին գնահատում են որպես փայլուն պոետ, նա նաեւ լուրջ ազգային պետական գործիչ է»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Շիրակ Թորոսյանը վստահեցրեց, որ այդ առումով հայ ժողովուրդը մեծ բացթողում ունի, քանի որ Տերյանին այդ տեսանկյունից երբեւէ չի գնահատել: «Վահան Տերյանը եղել է Խորհրդային Ռուսաստանի գոյության առաջին տարիների ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան՝ փոխնախարար, Ազգային գործերի ժողկոմատի հայկական սեկտորի վարիչը: Վահան Տերյանն այդ պաշտոնը ստանձնել է ոչ թե բոլշեւիկանալով, այլ իր ժողովրդին փոքրիկ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը չկորցնելու համար: Ժամանակին խոսում էին Տերյանի իբր բոլշեւիկյան այս կամ այն վարքագծի մասին, մինչդեռ մեր օրերում ահագին բան արդեն բացահայտվել է արխիվային փաստաթղթերով, եւ այդ բացահայտումն իրականացրել է Տերյանի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը: Նրա պետական, ազգային, քաղաքական գործունեությունը անգամ դրսեւորում էր իր ստեղծագործությունների մեջ:
Մենք տեսնում ենք, թե Տերյանն ինչքան հիասթափված էր խորհրդային իշխանությունների հակահայկական գործողություններից»,- ասաց Թորոսյանը: 

Լուսանկարում՝ Շիրակ Թորոսյան

Տոնակատարությունը՝ դաշտահանդեսը, մշտապես կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցությունն ապահովում է «Ջավախք» հայրենակցական միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 
«Տերյանական» տոնը հիմնադրվել է 1967 թվականին: 1981 թվականին Վրաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ պոեզիայի Տերյանական օրը պաշտոնականացվել եւ ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում:

Տպել
2895 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին