Քաղաքացին դիմում է վարչապետին՝ ակնկալելով խնդրի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ

Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրությանն է դիմել քաղաքացի Գոռ Սարիբեկյանը: Նա ՀԺ-ին ներկայացրեց իր խնդիրը, այս միջոցով նաեւ դիմելով ՀՀ վարչապետին, որպեսզի իր խնդիրը լուծում ստանա:

Սարիբեկյանը պատմեց, որ 2007 թվականին իր հորից` Արմենակ Սարիբեկյանից, ժառանգություն է ստացել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սեւան փողոցում գտնվող իր առանձնատունը, որի միակ սեփականատերը եղել էր հենց հայրը:

Մի քանի տարի անց` 2011 թվականին, Արմեն Սարիբեկյանը հանդես է եկել որպես գրավատու իր եղբոր` «Ագբա կրեդիտ ագրիկոլ» ՓԲԸ-ի վարկառու Աշոտ Սարիբեկյանի կողմից 2009 թվականին վերցրած վարկի ապահովման համար` գրավադրվելով գույքը: Կնքված պայմանագրի շրջանակներում բանկը վարկառուին տրամադրել է 14 մլն 750 հազար դրամ:

Շուրջ երկու տարի պարտավորությունները պատշաճ կատարելուց հետո վարկառուն դադարել է վճարումներ կատարել եւ բանկը դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով:

Թիվ ԵԱՆԴ/0668/02/14 քաղաքացիական գործի քննության արդյունքում 22.07.2014թ.-ի վճռով հայցը բավարարվել է՝ որոշվել է բռանգանձում տարածել գրավադրված գույքի վրա, սակայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում բանկը չի դիմել կատարողական թերթ ստանալու դիմումով եւ այդպիսով կորցրել է հետագայում դա անելու իր հնարավորությունը:

«Քանի որ օրենսդիրը հստակ սահմանում է կատարողական թերթ ստանալու եւ կատարման ներկայացնելու ժամկետները, ու այդ ժամկետները ինքնանպատակ չեն՝ բխում են զանազան հիմնարար եւ իմպերատիվ իրավանորմերից, այդպիսով վճիռը վերածվել է անկատար մնացած ակտի», - նշեց Սարիբեկյանը:

Սարիբեկյանը պատմեց, որ բաց թողնելով կատարողական թերթ ստանալու եւ կատարման ներկայացնելու սահմանված ժամկետը՝ բանկը, շուրջ 2 տարի անց, փորձելով «վերակենդանացնել» անկատար դատական ակտը, վարկառուին սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Սարիբեկյանի խոսքով՝ այս եղանակով բանկը փորձել է անկատար մնացած ակտը, ապահոված պարտավորության շղարշի ներքո, շրջանցելով օրենքը, վերականգնել բաց թողնված ժամկետը, մեկ այլ վարույթի՝ սնակության շրջանակներում, քանի որ հայցային վարույթով այլեւս հնարավոր չէր կատարման ներկայացնել:

«Դատարանի կողմից երբեւէ ծանուցված չեմ եղել եւ բոլորվին վերջերս ԴԱՀԿ-ի գրություններում հայտնաբերելով վերոնշյալ սնանկության գործի համարը, datalex.am կայքում ծանոթացել եմ 23.05.2016թ.-ի վճռին, որի 2-րդ բաժնի, 4-րդ կետի, 2-րդ ենթակետում դատավորը ակնհայտ կեղծ փաստեր է արձանագրել: Մասնավորապես՝ «09.02.2011թ. կնքված թիվ 9 3000 0 05553/05 հիփոթեքի պայմանագրի համաձայն «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի եւ Աշոտ Սարիբեկյանի միջեւ 03.09.2009թ. կնքված թիվ 9 3000 0 05553 գլխավոր վարկային պայմանագրի կատարումն ապահովելու համար գրավատուներ Արմենակ Սարիբեկյանը եւ Աշոտ Սարիբեկյանը գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող Արմավիրի մարզի Փարաքար գյուղի, Սեւանի փողոցի, թիվ 29 հասցեում գտնվող բնակելի տունը» այնինչ գույքի միակ սեփականատերը եղել է Արմենակ Սարիբեկյանը, որից հետո, օրենքով սահմանված կարգով, իրացնելով իրավունքներս ժառանգել եմ այն», - նշեց Սարիբեկյանը:

Սարիբեկյանը պնդում է, որ այդ կեղծ փաստարկը դնելով վճռի հիմքում՝ դատարանը ամենայն հավանականությամբ փորձել է շինծու իրավահարաբերություն ստեղծել սնանկ ճանաչվածի եւ արդեն իր սեփականությունը հանդիսացող գույքի միջեւ՝ հետագայում դրա ապօրինի իրացումն ավելի դյուրին դարձնելու կամ այլ նպատակով:

«ԴԱՀԿ-ի կողմից 12.06.2018թ.-ին թիվ 3 կնիքով կնքված եւ առանձին փաստաթղթերի վրա «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ, ինձ տրամադրված սակավաթիվ փաստաթղթերի, դատական համակարգի պաշտոնական կայքի ու ինձ պատկանող փաստաթղթերի համադրումից եւ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առեղծվածային ու դեռեւս չպարզված հանգամանքներում ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանը վարկառուին սնանկ ճանաչելու վերաբերյալ 23.05.2016թ.-ին հրապարակված և օրինական ուժ ստացած վճռից շուրջ երկու տարի անց՝ արդեն 08.02.2018թ.-ին կատարողական թերթ տալու մասին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ անտեսելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, 1-ին կետի, 1-ին ենթակետը նշված կատարողական թերթում՝ պարտապան դաշտում նշվել է հորս՝ Արմենակ Սարիբեկյանի անունը, այն դեպքում, երբ նա արդեն շուրջ չորս տարի է մահացած է:

Այնուհետեւ, շեշտակիորեն փոխելով կատարողական թերթի էությունը, սնանկության գործով կառավարչի՝ կատարողական թերթում թույլ տրված վրիպակներն ուղղելու մասին դիմումի հիման վրա, դատարանը 14.03.2018թ.-ին կայացրել է եւս մեկ ապօրինի որոշում, որի ուժով հորս անվան փոխարեն գրառվել է իմ անունը՝ որպես պարտապան»,- ասաց Սարիբեկյանը:

Այսպիսով՝ Սարիբեկյանը ՀՀ վարչապետից ակնկալում է, որ նա հանձնարարական տա պետական լիազոր մարմնին՝ արդարադատության նախարարությանը, միջոցներ ձեռք առնել՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Ֆիդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ եւ այդ վարույթում քննության առնի վերոշարադրյալ ապօրինությունների մասին կասկածները:

«Հանձնարարել ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողին վերադասության կարգով քննության առնել նույն ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի կողմից կայացված ակտերը եւ նախաձեռնել ծառայողական քննություն՝ Արմավիրի մարզային բաժնում եւ դրա բաժանմունքներում: Հանձնարարել հատուկ քննչական ծառայությանը՝ ուսումնասիրել բողոքս», - խնդրում է Սարիբեկյանը:

Տպել
2133 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ