Լեգենդար Ալյոշա Աբրահամյանն առողջական խնդիրներ ունի. ցանկացողները կարող են օգնել

«Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ, ԽՍՀՄ-ի չեմպիոն, գավաթակիր Ալյոշա Աբրահամյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա կինը՝ Լիանա Ներսիսյանը, խոսեց ամուսնու առողջական վիճակի մասին: Նա պատմեց, որ 2016 թ. լեգենդար դարպասապահը կաթված է ստացել, վիրահատվել է, այնուհետեւ վերադարձել տուն ու որոշ ժամանակ անց նաեւ աշխատանքի: Մարզիչ է Երեւանի «Արարատում»:

Առողջական խնդիրները չեն խանգարել միայն 2017-ի ընթացքում: 2018-ին անտեսել է զգուշացումները, որ ավելի լավ կլինի՝ շատ հանգստանա, ու համառորեն գնացել է աշխատանքի: Այս տարվա մարտին իրեն շատ վատ է զգացել, ու տեղափոխել են հիվանդանոց:

«Պարզվեց, որ թոքում է ջուր հավաքվել, սրտային անբավարարություն է, լյարդն է շարքից դուրս եկել եւ երիկամները: Պառկեց, բուժվեց, եկանք տուն»,- նշեց տիկին Լիանան:

Որոշ ժամանակ անց ներքին արյունահոսություն է ունեցել: Կրկին հիվանդանոց են տարել: 1 շաբաթ պառկել է վերակենդանացման բաժանմունքում, հետո պալատում: Կոմայի մեջ է եղել: Ինչպես նշում է տիկին Լիանան, բժիշկները ասել են, որ հրաշքով է փրկվել: Նրա ընտանիքը երբեք չի ցանկացել հանրայնացնել տեղի ունեցածը կամ որեւէ մեկից օգնություն խնդրել: Տեղեկությունը մամուլին հայտնի է դարձել պատահաբար:

«Պետությունը, ժողովուրդը այնքան վատ վիճակում են, այդ պատճառով չէի ուզում բարձրաձայնել: Այդքան պառկել ենք հիվանդանոցում, ոչ էլ դիմել եմ: Ուղղակի զանգեցին, ասացին հարցազրույց են ուզում, ասացի՝ չի կարող խոսել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երեխաներն էլ են դեմ եղել, որ խնդիրը հանրայնացվի:

Այժմ Ալյոշա Աբրահամյանը տանն է: Հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում: Նրա համար ամեն ամիս դեղեր ու 20 կիլոգրամանոց բալոնով թթվածին են գնում: Ամսական մոտավորապես 50 հազար դրամ դեղերի համար են ծախսում եւ նույնքան էլ թթվածնի:

Ալյոշա Աբրահամյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ անել նրա հաշվեհամարին՝ Ամերիաբանկ 1570033689720100 (ՀՀ դրամ):

Տպել
2254 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը