Բարձրացի՛ր եւ բարձրացրո՛ւ․ Բաբլոյանը շնորհավորել է Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ։ Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ուղերձոմ ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայ մարմնակրթական ընդհանուր միության սիրելի անդամներ, շնորհավորում եմ բոլորիս համահայկական պատանեկան հնագույն եւ ամենամեծ կառույցի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ծնունդ առավ Պոլսում, փորձեց իր շուրջը համախմբել ու պահպանել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված բեկորներին եւ դարձավ հայ կյանքում սկաուտական շարժման հիմնադիրն ու այդ գաղափարների տարածողը:

Միշտ հավատարիմ մնալով իր «Բարձրացի՛ր եւ բարձրացրո՛ւ» կարգախոսին՝ միությունն իր մեջ ուժ գտավ որպես հայապահպան գործոն՝ ողջ հասակով բարձրանալու Սփյուռքի հայ գաղութներում: Ու նաեւ մեկ դար շարունակ հիրավի անգնահատելի աշխատանք կատարեց ֆիզիկական դաստիարակության ու հոգեւոր-մշակութային կրթության միջոցով հասարակական-քաղաքական ասպարեզ ազգային ինքնագիտակցություն ունեցող սերունդներ բարձրացնելու գործում:

Առավել քան ուրախ եմ, որ միության հիմնադրման մեկդարյա հոբելյանը նման մեծ ընդգրկմամբ տոնում եք մայր հայրենիքում: Այս օրերին բացակայելով Հայաստանից, ցավոք, չեմ կարող մասնակցել ձեր հանդիսություններին:

Ուստի, հեռվից կրկին շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ կյանքում ձեզ միշտ ուղեկցեն սկաուտական պայծառ գաղափարները, գուցե հայրենիքից հեռու, բայց միշտ ապրեք հայրենիքի կյանքով եւ ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնեք Հայաստանում ու Արցախում, ուր ձեզ սիրով սպասում են ձեր հարյուր հազարավոր տարեկիցները»:

Տպել
1945 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին