Պատրաստ են արդյո՞ք դպրոցները

24/07/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 20-ի համարում

Հրաժարվելով ամբողջությամբ դպրոցները միանգամից համայնքներին հանձնելուց` կրթության եւ գիտության նախարարությունը Համաշխարհային բանկի կրթական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում, այնուամենայնիվ, որոշակի քայլերի այս ուղղությամբ գնաց: Կրթական առաջին այս ծրագրի ամենամեծ ձեռքբերումը թերեւս դպրոցների կառավարման ապակենտրոնացումն էր. այսինքն, այն, որ վերջ դրվեց քաղաքապետի կամ մարզպետի կողմից տնօրեն նշանակելու միանձնյա որոշման ձեւին, եւ այժմ տնօրենին ընտրում են ծնողներից, ուսուցիչներից ու համայնքի ներկայացուցիչներից կազմված խորհուրդները: Այլ բան է, սակայն, որ դպրոցների կառավարման այս դեմոկրատական ձեւը հայկական իրականության մեջ այլ դրսեւորումներ է ստանում եւ ոչ բոլոր դեպքերում է արդարացնում իրեն:

Համենայնդեպս, մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ քաղաքապետարանը շարունակում է դպրոցական խորհրդում ունեցած ներկայացուցիչների միջոցով տարբեր մեթոդներով՝ ընդհուպ մինչեւ ճնշումներ ու պարտադրանք, տնօրենի աթոռին նստեցնել  իր թեկնածուին: Որոշ դեպքերում, իհարկե, մեծ կոնֆլիկտներից ու աղմուկից հետո դպրոցներին հաջողվում է դեմ գնալ վերադասի այս պարտադրանքներին, բայց այդ ամենն առայժմ, ցավոք, շատ քիչ տոկոս է կազմում: Կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում, սակայն, կարծում են, որ այդ ամենը չի նշանակում, որ բարեփոխումները կարելի էր ուշացնել:

«Այս պահին գուցե դպրոցը քիչ է պատրաստ, բայց մենք ստեղծում ենք դաշտը եւ լծակները տրամադրում ենք: Իհարկե, այս պահին դա քիչ է օգտագործվում, բայց աստիճանաբար, որքան հասարակությունը կզարգանա, այնքան այս լծակների հզորությունն ավելի կուժեղանա: Բայց սպասել, որ հանրությունը փոխվի, նոր այդ մեխանիզմն աշխատի, արդեն ուշացած կլինի»,- այս կարծիքին է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը: Մի խոսքով, ոլորտի պատասխանատուներն այն կարծիքին են, որ թեեւ չի կարելի պնդել, որ խորհուրդները ռեալ աշխատում են եւ ամբողջ պրոցեսը նորմալ է գնում, բայց նաեւ չի կարելի պնդել, որ դրանք ձեւական բնույթ են կրում: Բնականաբար, Երեւանի քաղաքապետը կամ մարզպետը տարիներ շարունակ տնօրեն նշանակելու լծակներ են ունեցել, եւ հիմա հեշտ չէ միանգամից այդ ամենից այդպես հրաժարվելը:

Այնուամենայնիվ, դպրոցների կառավարման այս նոր մեխանիզմը ռեալ հակալծակներ է տալիս՝ ծնող, ուսուցիչ, վերադաս, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ունի դպրոցում, բայց միաժամանակ նաեւ ստիպված է հաշվի նստել մյուսի շահերի հետ: Բնականաբար, այս ամենն իր հետ բերում է բազմաթիվ հարցեր ու խնդիրներ, որոնց, եթե խորհրդի անդամները տեղյակ չեն, այդ երկու կառույցների համատեղ աշխատանքում հաճախ լուրջ բարդություններ են առաջանում, որոնց հետեւանքով շատ հաճախ տնօրենի եւ խորհրդի անդամների միջեւ կարող են հակասություններ առաջանալ:

Որպեսզի այդ ամենը չլինի, կրթական բարեփոխումների ծրագրի շրջանակներում Կրթության ազգային ինստուտում նախօրոք վերապատրաստված դասախոսներն առանձին վերապատրաստում են դպրոցների տնօրեններին եւ առանձին նաեւ խորհուրդներին ու նաեւ խորհրդի նախագահին: Իսկ այնուհետեւ կազմակերպվում են եռօրյա կամ երկօրյա դասընթացներ, որոնց ժամանակ հավաքվում են վերապատրաստվող բոլոր կողմերը, որպեսզի մեկ ամբողջական թիմով փորձեն կարգավորել բոլոր խնդիրները: 

Ընդհանուր առմամբ ոլորտի պատասխանատուները պնդում են, որ կրթական բարեփոխումների սույն ծրագիրը բավականաչափ հաջողված է: Որպեսզի դրա շարունակականությունն ապահովվի, Համաշխարհային բանկը նոր վարկային ծրագրով դարձյալ փոքր գումարներ է հատկացնելու, որպեսզի ամեն անգամ նորընտիր տնօրեններն ու նոր ձեւավորված խորհուրդների անդամները վերապատրաստվեն: Իհարկե, արդեն վերապատրաստումներն արդքան երկարատեւ չեն լինի, այլ պարզապես կլինեն ինֆորմացիոն բնույթի կարճատեւ դասընթացներ: Այս պահին, կարելի է ասել, հանրապետությունում չկա մի տնօրեն, որ վերապատրաստված չլինի այս ուղղությամբ:   

Տասներկուօրյա դասընթացների ժամանակ նրանք ծանոթանում են նորմատիվային փաստաթղթերի ամբողջ փաթեթին, սովորում են մի քիչ տնտեսագիտություն, մի քիչ հաշվապահություն եւ սովորում նաեւ, թե ինչպես է պետք կազմել դպրոցի բյուջեն: Ի դեպ, այս բարեփոխումների կարեւոր փոփոխություններից մեկն էլ այն է, որ հիմա ոչ թե վերադասն է կազմում դպրոցի բյուջեն եւ տալիս այն կատարելու, այլ տնօրենն ինքը: Այսինքն, տնօրենն է որոշում, թե ինչպես է ծախսվելու դպրոցին հատկացվող գումարը: Այնուհետեւ տնօրենի կազմած բյուջեն ներկայացվում է դպրոցի խորհրդի քննարկմանը եւ հետո միայն ուղարկվում վերադասին, որ դառնա գործողության փաստաթուղթ: Այս կերպ դպրոցն աստիճանաբար պետք է ավելի սերտ համագործակցի համայնքի հետ ու կամաց-կամաց ամբողջությամբ անցնի համայնքի ենթակայության տակ:

Տպել
953 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա