Արձագանք. եթե մարսեն, ապա բարի ախորժակ

24/07/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 20-ի համարում

Հայաստանի «ՀԷՑ»-երի (բաշխիչ ցանցերի) վաճառքի թեման, ինչպեսեւ կանխատեսվում էր,  դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ այդ հարցին այս էլ որերորդ անգամ առիթ ունեցավ անդրադառնալու Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: «Ես լսել եմ, որ «Միդլենդ Ռեսուրսեզը» արձագանքել է կառավարության` լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու խնդրանքին: Չեմ ուզում ձեզ մոլորեցնել: Ասեմ, որ տեսել եմ այդ արձագանքը: Ըստ իս, վաղաժամ կլիներ, եթե ես այն մեկնաբանեի այս պահին, քանի որ արձագանքը հասցեագրված է կառավարությանը: Վստահ եմ, կառավարությունը դեռեւս կարիք ունի քննարկելու եւ «մարսելու» այն»,- ասում է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը: Անցած օրը ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (USAID) Հայաստանում իր կողմից իրականացվող ծրագրերը հնարավոր վերանայման մասին հայտարարություն էր տարածել:

Հնարավո՞ր է, որ ՀԲ-ն եւս գնա այդ ճանապարհով: «Հայաստանի կառավարությունը ուզում է, որ ՀՀ օրենքները եւ կարգերը պահպանվեն: ՀԲ-ն էլ է նույնը ուզում: Մեր միջեւ անհամաձայնություն չկա,- ասաց Ռոբինսոնը, բայց միանգամից ավելացրեց,- մենք աշխատում ենք նաեւ ՀՀ էներգետիկայի ճյուղում, եւ այս տարի ավելի ուշ, երբ ծրագիրը ներկայացնենք տնօրենների խորհրդի հաստատմանը, ես եւ իմ գործընկերները պետք է պատրաստ լինենք Հայաստանի էներգետիկայի մասին խորհրդում տրվող հարցերին պատասխանել»: Այլ կերպ ասած, էներգետիկայի բնագավառում ՀԲ-ի իրականացվելիք ծրագրերը կախված են նրանից, թե ինչպիսի ընթացք կստանան ԲՑ-երի վաճառքի շուրջ: Իսկ այդ ի՞նչ արձագանք է տեսել Ռոբինսոնը, որը դեռ պետք է «մարսեն» մեր կառավարությունում: Ներկայացնենք այդ արձագանքը ամբողջությամբ եւ առանց խմբագրման:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին հայտնված տեղեկատվության կապակցությամբ «ՀԷՑ»-ի ղեկավարությունը տեղեկացնում է հետեւյալի մասին: Այժմ «ՀԷՑ»-երի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Միդլենդ Ռեսուրսեզ Հոլդինգին, որը գնել է այն ՀՀ կառավարությունից 2002 թվականին: «ՀԷՑ»-երի բաժնետոմսերի առքուվաճառքի`  կառավարության հետ կնքված պայմանագրին համապատասխան  Միդլենդը չի օտարել «ՀԷՑ»-երի` իրեն պատկանող բաժնետոմսերը: Միեւնույն ժամանակ, քանի որ էներգետիկան չի հանդիսանում Միդլենդի պրոֆիլային բիզնեսը, իսկ այդ ընկերության շահերը դրանից ավելին, աշխարհագրական առումով ներկայացված չեն տարածաշրջանում, «ՀԵՑ»-երի սեփականատերը զիջել է «ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի» խմբին (ի դեմս «Ինտերէներգո Բի ՎԻ» ընկերության) կառավարման, ներդրումներ իրականացնելու եւ «ՀԵՑ»-երի գործունեությունից եկամուտներ ստանալու իրավունքը:

Այս իրավունքները ստանալու ծախսերը արտացոլված են «ՌԱՕ ԵԷՍ»-ի 2004թ. համախմբված բյուջեի «Հաշվետու ժամանակահատվածին հաջորդած իրադարձություններ» բաժնում: «Ինտերէներգո Բի ՎԻ» ընկերությունը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է «ՌԱՕ ԵԷՍ»-ին, իսկ 40 տոկոսը` «Ռոսէնեգոատոմ» կոնցեռնին: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը իրականացնում է էլէներգիայի առեւտրային գործողություններ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Չինաստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, Լիտվայում, Լատվիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլյանդիայում, ինչպես նաեւ կառավարում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ռուսաստանի մի շարք էներգետիկ ձեռնարկություններ:

Միդլենդը եւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը շահագրգիռ կողմերին ներկայացրել են գործարքի մասին ամբողջ տեղեկատվությունը: Միդլենդի խորհրդի նախագահ Ալեքս Շնայդերը 2005թ. հուլիսի 18-ին պաշտոնապես տեղեկացրել է կառավարությանը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Ինտերէներգո Բի Վի» ընկերության հետ կնքած համաձայնագրի մասին: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Մանտրովը, որը համակարգում է տարածաշրջանում «ՌԱՕ ԵԷՍ»-ի գործունեությունը, Երեւան կատարած իր այցելության ընթացքում հուլիսի 18-19-ին հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ու ՀԲ ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնի հետ եւ ներկայացրել է անհրաժեշտ պարզաբանումներ գործարքի էության եւ ընկերության հետագա կառավարման եւ զարգացման շուրջ:

«ՀԷՑ»-երի ղեկավարությունը ողջունում է իր բաժնետոմսերը «ՌԱՕ ԵԷՍ» խմբի մեջ մտնող ընկերությանը կառավարման հանձնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ գտնում է, որ խմբի պրոֆեսիոնալ փորձը եւ ֆինանսական կարողությունները թույլ կտան «ՀԷՑ»-երին ավելի արդյունավետ լուծել երկրի էներգահամակարգի ենթակառուցվածքների նորացման, էլէներգիայի կորուստների նվազեցման, ծախսերի աճի զսպման եւ Հայաստանի բնակչության ու ձեռնարկությունների էներգամատակարարման որակի բարձրացման խնդիրները»: Ահա այսպիսի արձագանք է ներկայացրել «Միդլենդ Ռեսուրսեզը»: Տեսնենք, կառավարությունը մարսելո՞ւ է այն: Եթե ՀԲ-ն եւ միջազգային այլ կառույցներ թույլ տան, հաստատ կմարսի, որովհետեւ ամեն ինչ խոսում է այն մասին, որ գործարքը իրականացվել է ՀՀ իշխանության ամենաբարձր մակարդակների` դեռ վաղուց տրված «դաբրոյով»: Այլ տարբերակ պարզապես հնարավոր չէ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1471 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված