«Գլխատել» ընդդիմությանը. առաջարկում է ՀՀ գլխավոր մարքսիստը

24/07/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 20-ի համարում

Այսօր, երբ ընդդիմության ճամբարում պառակտման հերթական ցեցն է ընկել, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն իրեն կրկին համարում է գրեթե Նոստրադամուս: Գլխավոր մարքսիստը հիշեցնում է, որ դեռ 2003 թվականին, երբ իրեն հարց էին տալիս, թե արդյո՞ք գործող ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, ինքը, հղում անելով Վիսոցկուն, պատասխանում էր. «Օ՜յ, նայիր, թե ի՞նչ  թութակներ են»:  Այսօր, հիշելով արդեն Մակեդոնացուն, Դավիթ Հակոբյանը հայտարարում է.

«Երիցս ճիշտ էր Ալեքսանդր Մակեդոնացին, երբ ասում էր, որ ընդդիմության անմիաբանության պատճառով պատիվը հաճախ բաժին է ընկնում սրիկաներին: Ընդդիմության տակտիկական եւ գաղափարական կոնֆրոնտացիայի տրամաբանական հետեւանքը եղավ ներկայիս  կլանային ընդդիմությունը. յուրատեսակ մի ընդդիմություն, որը միմյանց միացած կլանների քաղաքական պոդլիության արդյունք է, որտեղ ազգային եւ քաղաքական շահերը ստորադասվում են համազգային շահերին: Եւ այս առումով կլանային այս ընդդիմությունը կենսունակ լինել չի կարող: Ահա սա է ներկայիս ընդդիմության ախտորոշումը, որն իմ կողմից դիագնոզվել է դեռեւս 2003-ին: Ուստի, կլանային այս ընդդիմությանը պետք է անհապաղ գլխատել. այլ ճանապարհ չկա»,- հայտարարում է գլխավոր մարքսիստը:

Եւ չնայած վերջինս, որպես անաչառ արբիտր, «Արդարության» ներսում ծագած ռազբորկայում ճիշտ է համարում Արամ Զավենի Սարգսյանին՝ ասելով, որ ողջ ընդդիմադիր դաշտում ընդունելի է միայն տոտալ բոյկոտի նրա քաղաքականությունը, սակայն ներկայիս ընդդիմությանը գլխատելու հարցում մարքսիստը բացառություններ անելու մտադրություն չունի. «Ես խորին հարգանք ունեմ թե՛ Արտաշես Գեղամյանի, թե՛ Արամ Սարգսյանի եւ թե՛  Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ, սակայն, ինչպես կասեր Մաուգլին՝ ոհմակին պետք է նոր առաջնորդ: Եւ այժմ ճիշտ պահն է գլխատելու կլանային ընդդիմությանը՝ իր սպառված առաջնորդներով: Նրանք արեցին այն, ինչ կարող էին, եւ այժմ, ներկայացնելով ազգի հավաքական կարծիքը, ես նրանց կոչ եմ անում ետ քաշվել եւ միասին նպաստել, որ ազգի ընդերքից ռեզերվային ընդդիմադիր նոր ուժ ծնվի, որը կհամապատասխանի պատմության եւ ժամանակի պահանջին:

Այսօր նրանցից եւ ոչ մեկը ազգային միաբանության քաղաքական կատալիզատոր հանդիսանալ չի կարող»,- հայտարարում է մարքսիստը: Ի դեպ, Մարքսի  հետեւորդը նաեւ զգուշացնում է, որ ազգի արգանդից ընդդիմադիր ռեզերվային ուժ ծնելու համար մենք շատ քիչ ժամանակ ունենք. ընդամենը մինչեւ Սահմանադրության նոյեմբերյան ռեֆերենդումը: Եւ որպեսզի իշխանափոխության հերթական շանսը հերթական անգամ չկորցնենք, Դավիթ Հակոբյանը ազգին կոչ է անում շնորհակալություն հայտնել գործող ընդդիմությանն ու նրան գլխատել՝ տեղ բացելով կլանային պոդլիությունից ձերբազատված ընդդիմության համար, որի ծիլերը Դավիթ Հակոբյանն արդեն շոշափում է ազգի արգանդում. «Նոր ընդդիմության խնդիրը պետք է լինի նոյեմբերյան ռեֆերենդումը տոտալ բոյկոտի ենթարկելով՝ ուղիղ անցում կատարել իշխանափոխության:

Համենայնդեպս, նոյեմբերը լինելու է քաղաքական պենալտիի վերջին շանսը, որտեղ կվճռվի իշխանափոխության ճակատագիրը, որը պատմական անհրաժեշտություն է: Եթե չօգտագործվի հերթական պենալտին, ուրեմն ժողովուրդը պետք է տոտալ բոյկոտ հայտարարի ընդդիմություն կատեգորիային ընդհանրապես»,- ասում է Հակոբյանը: Իսկ ո՞վ է փոխարինելու գլխատված ընդդիմությանը եւ արդյո՞ք հնարավոր է չորս ամսում նոր լիդեր ծնել: Գլխավոր մարքսիստը վստահ է, որ չորս ամսում ինչ ասես կարելի է ծնել. կարեւորը՝ փաստի գիտակցումն է, որ այս ընդդիմությունն այլեւս քաղաքական արենայում անելիք չունի եւ իշխանություն վերցնել չի կարող, իսկ դրանից հետո արդեն ազգի ռեզերվն իր խոսքը կասի: Համենայնդեպս, հասկանալով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունն ու ընդդիմության ճամբարում խորացող անհաղթահարելի հակասությունները՝ Մարքսիստական կուսակցության նախագահն իր վրա անշնորհակալ առաքելություն է վերցնում՝ առաջինը պաշտոնապես հայտարարել «Ազգային միաբանության», ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» լիդերներին, որ եկել է նրանց, այսինքն՝ կլանային ընդդիմությանը գլխատելու ժամանակը: Մարքսիստը վստահ է, որ դա ոչ թե իր, այլ ժամանակի եւ պատմության պահանջն է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1612 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել