Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի միջնորդությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ կայացրած որոշումը: Այս մասին ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտնում է այսօր՝ հուլիսի 24-ին՝ որոշման կայացումից 22 օր անց: ՀՀ բարձրագույն խմբի 2017-18 առաջնությունում պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի համար ՀՖՖ-ն «Շիրակին» տուգանել էր 7 մլն դրամով ու առաջնությունում վաստակած միավորները նվազեցրել էր 12-ով: Ակումբի բողոքը ՀՖՖ բողոքարկման կոմիտեն չէր բավարարել, ու պատիժը կիրառվել էր: «Շիրակը» դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի պատժի իրականացումը կասեցվեր: Դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) բավարարել էր հայցը:

Հուլիսի 2-ին նույն դատարանը նույն դատավորի նախագահությամբ վերացրել է ՀՖՖ նկատմամբ կայացված որոշումը: Դատարանն ընդունել է հիմնավորումները, որ ֆեդերացիաների մասին որոշումները կայացվում են ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն: Նոր որոշման մեջ դատարանը նաեւ նշել է, որ իրավասու չէ ՀՖՖ-ի ու «Շիրակի» միջեւ ծագած քննարկվող հարաբերության վերաբերյալ որոշում կայացնելու, եւ նման հարցերը պետք է ուսումնասիրի Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանը (ԿԱՍ):

ՀՖՖ-ն պաշտոնական կայքում գրում է նաեւ, որ իր օգտին կայացրած որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացրած եղել նաեւ «Շիրակը:

«Շիրակը» նման իրավիճակում է հայտնվել այն բանից հետո, ինչ ՀՖՖ-ն հայտարարել է, որ փաստեր են հայտնաբերվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: Գյումրին ներկայացնող ակումբը, որը մոտ էր երկրի չեմպիոն դառնալուն, ՀՖՖ-ն խիստ պատժից հետո կորցրեց այդ հնարավորությունը: Ակումբը որոշել էր չմասնակցել 2018-19թթ. առաջնությանը, սակայն օրերս դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով ուշացումով ընդունել մրցաշարին մասնակցելու հայտը: ՀՖՖ-ն բավարարել է:

Տպել
2739 դիտում

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը