ԱԺ Խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներ ունեն

Խոսրով Հարությունյանի առաջարկից հետո պատգամավորները սկսեցին քննարկել Ազգային ժողովի չորս ուժերի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկները:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ առաջարկների հնարավորոթյուն տրվել է նաեւ արտախորհրդարանական ուժերին.

«Եթե խորհրդարանական որեւէ քաղաքական ուժ պաշտպանում է արտախորհրդարանական ուժի առաջարկը, նա բերում է քննարկման, եւ այդ առաջարկի վերաբերյալ տեսակետը մենք կստուգենք՝ ընդունելի է, ընդունելի չէ, ինչ մակարդակով է ընդունելի»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ արդեն իսկ արտախորհրդարանական տարբեր ուժեր ներկայացրել են առաջարկներ:

Առաջարկները քննարկելու համար պատգամավորները դրանք դասակարգեցին երեք խմբի՝ կա կոնսենսուս, հնարավոր է, եւ անհնար է քննարկել: Բուռն բանավեճ ծավալվեց ՀՅԴ-ի այն առաջարկի շուրջ, ըստ որի ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներում պետք է դադարեցնել բարեգործական կազմակերությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը եւ բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունը ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվան հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ բարեգործական կազմակերպությունների մասին ներկա Ընտրական օրենսգիրքը հստակ ու պատշաճ սահմանում ունի, եւ դրան մի տող անգամ ավելացնելը վտանգավոր է: Զոհրաբյանը եւս խնդիր տեսավ այստեղ, մասնավորապես կապված ժամկետների հետ՝ վրդովմունք հայտնելով, թե ողջամիտ ժամկետը որն է, մե՞կ տարի, երկու՞ տարի, թե՞ երեք: Ռուստամյանն ասաց, որ ողջամիտ ժամկետը կարելի է միասին որոշել: Առաջարկը որոշվեց քննարկել՝ լրացումներ անելով:

Այսօրվա նիստի ընթացքում խորհրդարանական չորս ուժերը մի շարք օրենսդրական փոփոխությունների ու լրացումների քննարկումների շուրջ ընդհանուր հայտարարի եկան: Որոշ առաջարկներ քննարկումից դուրս մնացին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին հաջորդ նիստը կկայանա ուրբաթ օրը:

Տպել
3285 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ կնոջ մորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը